23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Այ քեզ բան, ինչի մի թեմա եք գտել մի կտոր տարածք ա … ». 300.000 դրամ վարձավճարի դիմաց Արմավիրի ավտոկայարանի զգալի մաս հատկաց¬վել է Ռուստամ Գասպարյանին. Իրավունք

Թերթի հավաստի տեղե­կությունների համաձայն, «Հայավտոկայարան ՓԲԸ»-ի տնօրինությունն ընդամե­նը մի քանի օր առաջ 300 հազար դրամ վարձավճարի դիմաց Արմավիրի ավտոկայարանի տա­րածքի մի զգալի մաս հատկաց­րել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանին այն շահագործելու նպատակով։ Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները, և եթե իրականում այդպես է, ապա ի՞նչ հիմունքներով է այն տրվել նախկին պատ­գամավորին, ի՞նչ բիզնես է փորձում ավտո­կայանում հիմնել նախկին պատգամավորը։ Հարցերի պատասխանը փորձեցինք ստա­նալ «Հայավտոկայարան ՓԲԸ»ևի տնօրեն Աշոտ Մնացականյանից, ով, ըստ էության, չհերքեց լուրը, նկատելով. «Ներդրումային ծրագիր է ներկայացվել եւ ես գիտեմ, որ Գասպարյան է ազգանունը»։

Իսկ ահա նախկին պատգամավորը, չգի­տես ինչու, նյարդայնացավ մեր հարցից ասելով. «Այ քեզ բան, ինչի մի թեմա եք գտել մի կտոր տարածք ա, ինչի մի գրելու բան եք գտել..»։

Մի կտոր տարածք է, թե ինչ, հարցի մի կողմն է։ Իսկ մյուս կողմն այն է, որ այդ տա­րածքը մեր որոշ աղբյուրներ համարում են միանգամայն եկամտաբեր։ Վերջապես, պա­կաս կարեւոր հարցադրում չէ, թե պարոն Գասպարյանը կոնկրետ որ մրցույթում է նման հարմարավետ գնով շահել այդ տա­րածքի վարձակալությունը, թե՞ ոչ մի մրցույթ էլ չի եղել։

Ի դեպ, թերթի որոշ աղբյուրներ ակնարկում են, որ պարոն Գասպարյանն ամենևին էլ «օդից» չէ, որ ստացել է այդ բիզնեսը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ