25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ընտանեկան բռնություն» հասկացությամբ նկատի է առնվում ոչ միայն ընտանիքը՝ հիմնված տղամարդու և կնոջ ամուսնական դաշինքի վրա, այլև զուգընկերները. դիտարկում Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ

ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ – դիտարկում 1
Հոդված 3․ հասկացություններ

բ կետ՝ «ընտանեկան բռնություն» նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բոլոր բռնարարքները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջեւ՝ անկախ նրանից՝ կատարողը բնակվում է կամ բնակվել է զոհի հետ նույն բնակարանում, թե ոչ։

Ուշադրություն․ «զուգընկեր» եզրույթը հայտնվել է «ընտանեկան բռնություն» հասկացության բացատրության կետում։

Այսպես, «ընտանեկան բռնություն» հասկացությամբ նկատի է առնվում ոչ միայն ընտանիքը՝ հիմնված տղամարդու և կնոջ ամուսնական դաշինքի վրա, այլև զուգընկերները։ Այսինքն՝ սույն կոնվենցիայի ուժով պետությունը պարտականություն է ստանձնում՝ զուգընկերներին դիտարկելու որպես ընտանիքին հավասարազոր միավոր։ 

Մյուս կողմից՝ թե ովքեր են զուգընկերները, բացատրություն չկա։ Հետևաբար, առանձին թե համատեղության կարգով իրար հետ ապրող կինը և տղամարդը, տղամարդը և տղամարդը, կինը և կինը, սեռափոխված կինը և չսեռափոխված կինը, սեռափոխված տղամարդը և չսեռափոխված տղամարդը, եթե իրենց հռչակեն զուգընկեր, ապա մտնում են «ընտանեկան» հասկացության տակ։

Ռուբեն վարդապետ Զարգարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ