18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Արցախի բանակցային սեղան վերադառնալու փոխարեն ստացանք «կիրթ ու նորմալ» Ալիև». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախի բանակցային սեղան վերադառնալու փոխարեն ստացանք «կիրթ ու նորմալ» Ալիև

Հայաստանի Երրորդ Հանրապետության ողջ պատմությունն ուղեկցվում է պայքարով հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման:

Քաղաքական էլիտաները,իշխանությունն ու ընդդիմությունը փոխվել են,բայց Արցախի խնդրի արդար ու հայանպաստ կարգավորումը եղել է մեր առաջնային հարցը: Իշխանություններն իրար հաջորդելով` փորձել են քարը քարի վրա դնելով` ամրացնել հայկական կողմերի դիրքերը բանակցություններում:

Բայց ահա եկավ ամենագետ Նիկոլն ու ասաց, որ ինքն ունի հարցի լուծման իր սեփական հայեցակարգը և խոստացավ Արցախի ամբողջական վերադարձ բանակցային սեղան: Բոլորս շունչներս պահած սպասում էինք Նիկոլի «կախարդական փայտիկի» հայանպաստ հնարքին, բայց ցավոք սրտի այստեղ էլ նրա փայտիկն անզոր գտնվեց:

Արցախի բանակցային սեղան վերադարձի փոխարեն ստացանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ոչ հայանպաստ հայտարարություն,որը ես որակել եմ որպես ապտակ Հայաստանի իշխանություններին:

Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական գործողություններին Հայաստանի իշխանությունը պատասխանեց ` Ալիևին կիրթ և նորմալ մարդ համարելով: Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի հայանպաստ օրակարգերի փոխարեն ստացանք Դուշանբեի վերելակային անհեթեթ պայմանավորվածություն:

Փաշինյանի կողմից գովաբանված «ուղիղ կապի», արդյունավետ աշխատանքի փոխարեն ստացանք սպանված և վիրավոր զինծառայողներ:

Եվ վերջապես Արցախում և Հայաստանում միասնականության քարոզի փոխարեն Փաշինյանը խոսեց Արցախում գործող դավադիր ուժերի մասին, որը, ոչ ավել ոչ պակաս, ազգային խայտառակության դրսևորում էր:

Այսպիսով, հարկ է փաստել` Նիկոլ Փաշինյանի մեկամյա կառավարումը Արցախյան կարգավորման գործընթացում ոչ միայն մտահոգիչ է, այլև կորսված է:

Փաշինյանը ամբողջությամբ ձախողել է այս հարցը ևս»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ