24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոր դեղամիջոցն արդյունավետ է վերջին փուլի քաղցկեղի դեմ

Նիվոլումաբ (հակա-PD-1) դեղամիջոցը հաջողությամբ փորձարկվել է զարգացող եւ այլ մեթոդներով բուժման չտրվող մելանոմայի, երիկամաբջջային քաղցկեղի կամ թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղի դեմ պայքարում։

Ինչպես տեղեկացնում է MedicalXpress-ը, Ջոն Հոփկինսի անվան Ուռուցքաբանական կենտրոնի (ԱՄՆ) քաղցկեղի իմունաթերապիայի ինստիտուտի գիտնականները փորձարկում են իրականացրել 270 պացիենտի մասնակցությամբ։ Նիվոլումաբի ընդունմամբ 5 տարի ողջ մնալու ցուցանիշները, համաձայն բազմամյա փորձարկումների, ավելի բարձր են եղել, քան թերապիայի այլ տարատեսակների դեպքում, որոնք հասանելի են 2008 թվականից, ներառյալ քիմիաթերապիան, կինազայի ինհիբիտորները, կենսաբանական թերապիան եւ բուժման այլ մեթոդներ։

4-րդ փուլի քաղցկեղ ունեցող պացիենտների սովորական թերապիայի դեպքում ողջ մնալու հավանականությունը կազմում է ընդամենը 5 տոկոս, իսկ ոչ փոքր բջջային քաղցկեղի դեպքում՝ 6 տոկոս։ Նիվոլումաբը զգալիորեն ավելացրել է այդ ցուցանիշները. դեղամիջոցը նպաստել է 34,2 տոկոսով մելանոմայի, 27,7 տոկոսով՝ երիկամաբջջային քաղցկեղի եւ 15,6 տոկոսով՝ թոքերի քաղցկեղի դեպքում ողջ մնալու հավանականությունը։

Նիվոլումաբն արգելափակում է PD-1 մոլեկուլի ակտիվությունը։ Այդ մոլեկուլը իմունային հսկիչ կետ է, որը զսպում է քաղցկեղային ուռուցքների վրա գրոհող բջիջները։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ