19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուղիղ երեք տարի առաջ ազատ արձակվեցի

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել.

Ուղիղ երեք տարի առաջ ազատ արձակվեցի “Արթիկ”  քրեակատարողական հիմնարկից: 

2008 թվականի Մարտի 2-ից՝ մեկ տարի չորս ամիս անցկացրի ընդհատակում: Վերջերս հաշվեցի, որ ընդհատակյա այս կամ այն ժամանակահատվածում իմ տեղն իմացած մարդկանց հանրագումարը հասել է 60-ի:

Սա հզորագույն հոգեւոր լիցք է ինձ համար՝ 60 հոգի, եւ ոչ մի տեղեկատվական արտահոսք: 60 մարդ, ում անվերապահ կարող եմ վստահել՝ նույնիսկ կյանքս: 

2009 թվականի հուլիսի 1-ին դուրս եկա ընդհատակից, այցելեցի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ եւ ձերբակալվեցի, ապա դատապարտվեցի 7 տարվա ազատազրկման: Մեկ տարի 11 ամիս անցկացրի անազատության մեջ եւ համաներմամբ ազատ արձակվեցի 2011 թվականի մայիսի 27-ին: 

Իմ վերադարձը տեւեց ուղիղ երեք տարի երեք ամիս: 

Այս ամենը շարադրում եմ մեկ նպատակով. ուզում եմ ասել՝ շնորհակալություն: 

Շնորհակալություն՝ ընդհատակի իմ պահապան հրեշտակներին: 

Շնորհակալություն նրանց, ովքեր պայքարել են հանուն իմ քաղբանտարկյալ ընկերների եւ իմ ազատության: 

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր զորակցել են, բոլոր նրանց՝ ում սիրտը ցավացել է: 

Շնորհակալություն իմ ընտանիքին, ում սերն ապրեցրել է ինձ՝ նույնիսկ ամենահուսահատ ժամերին: 

Եւ ուրեմն՝ 
Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ