19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Փաշինյանն ալավերդցիներին խոստացավ, որ որևէ մեկը աշխատանքը չի կորցնելու: Նիկոլը մատը մատին չի տվել իր խոստումը կատարելու համար». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2018թ-ի սեպտեմբերին Փաշինյանի ապաշնորհ հեղկոմը, 380 միլիոն դրամով տուգանելով Ալավերդու պղնձաձուլարանին՝ գործարանի 640 աշխատակիցների համար ուղիղ ճանապարհ հարթեց դեպի գործազրկություն։

Ես, որպես ԱԺ փոխնախագահ, նամակով անմիջապես դիմեցի Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ չի կարելի թույլ տալ գործարանի փակումը։

2018թ-ի նոյեմբերի 27-ին Փաշինյանն ալավերդցիների առջև հրապարակային խոստացավ, որ որևէ մեկը իր աշխատանքը չի կորցնելու։

Ամիսներն անցնում են, իսկ Նիկոլը մատը մատին չի տվել իր խոստումը կատարելու համար։ Նրան պետք էր ալավերդցիների քվեն, որը նա ստացավ շուտասելուկային ստի արդյունքում։

Հ.Գ. Այսօր հարյուրավոր ալավերդցիներ կորցրել են իրենց աշխատանքը, իսկ Նիկոլի կախարդական թվացող փայտիկը, կարծես թե սկսել է ի վնաս իրեն աշխատել»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ