25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են 3 մեքենա

Այսօր, հուլիսի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 09։00-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 10 կմ հատվածում բախվել են Subaru մակնիշի 35 QF 552, Ford Transit մակնիշի 34 MT 624 համարանիշի և Opel մակնիշի 34 MV 557 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Subaru-ն ու Ford Transit-ը դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Գյումրու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդներն ու ուղևորները, բժիշկների կողմից առաջին բուժօգնությունը ստանալուց հետո, հրաժարվել են հիվանդանոց գնալ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ