19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախաձեռնում ենք ԱՆՎՃԱՐ իրավական խորհրդատվությունների շարք. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախաձեռնում ենք ԱՆՎՃԱՐ իրավական խորհրդատվությունների շարք

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը սկսում է գիտակրթական նախաձեռնությունների, ինչպես նաեւ քաղաքացիների մատուցվող անվճար իրավաբանական խորհրդատվությունների շարք։ Բոլոր այն անձինք, ովքեր ունեն իրավական խնդիրներ և ցանկանում են ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն, կարող են մասնակցել մեր կողմից կազմակերպվող ընդունելությանը։

Անվճար իրավաբանական խորհրդատվությունը, առկա հնարավորությունների սահմաններում, կտրամադրվի հասարակական կազմակերպությանը անդամակցող լավագույն իրավաբանների կողմից։ Խորհրդատվության տրամադրումը կկատարվի հասարակական կազմակերպության հիմնադիրներ Արփինե Հովհաննիսյանի և Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ՝ ընդգրկելով

քրեական, քաղաքացիական, վարչական, աշխատանքային իրավունքի ոլորտները։

Ընդունելության ընթացքում հասարակական կազմակերպության անդամ իրավաբանների կողմից քաղաքացիներին կտրամադրվի անվճար բանավոր խորհրդատվություն։ Որոշակի դեպքերում քաղաքացիների համար անվճար կպատրաստվեն անհրաժեշտ իրավական փաստաթղթեր։Տրամադրվող խորհրդատվությունը չի ներառի ներկայացուցչությունը դատարանում և այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում։

Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչեւ սույն թվականի օգոստոսի 5-ը՝ զանգահարելով ‎+374 99 066076 հեռախոսահամարին։ Ընդունելության գրանցված անձինք լրացուցիչ կտեղեկացվեն ընդունելության օրերի եւ ժամերի մասին։ Ընդունելությունը կկատարվի «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության գրասենյակում՝ ՀՀ, ք. Երևան, Չարենցի փողոց, 1բ շենք հասցեում (4-րդ հարկ): Անհրաժեշտության դեպքում մեր իրավաբանների խումբը կայցելի համապատասխան մարզ։ Քաղաքացիների ընդունելության վերջնաժամկետն է 2019թ. օգոստոսի 31-ը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ