19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ավտովարորդները սպառնացին վարչապետի տուն գնալ

Կառավարության շենքի դիմաց ակցիա են իրականացնում ավտոներկրողները: Նրանք բողոքում են, որ չեն կարողանում ամերիկյան և ճապոնական մեքենաները ձեռք բերել աճուրդներով՝ երկրորդային շուկաներից: Սակայն վերջին օրերին կայքերը փակ են, և վարորդները խաղարկությամբ մեքենաներ չեն կարողանում գնել:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հայտարարեց. «Ես ուզում եմ հասկանալ՝ սա դավադրությո՞ւն է, թե ոչ: Ի՞նչ գործ ունի ճապոնական ընկերության դիլերն ինձ ասի, որ դու 2020թ. ես ընդունելու մեքենան, իսկ այդ ժամանակվանից դուք մտնելու եք ԵԱՏՄ դրույքաչափերի դաշտ: Ես էլ ասում եմ՝ հարգելի՛ ճապոնացի դիլեր, քո ի՞նչ գործ՝ իմ մեքենան ձմռա՞նը, թե՞ 2020թ. գարնանը կհասնի Հայաստան: Ես եկել եմ կառավարության հետ բանակցեմ: Ինչո՞ւ ես պետք է 6 ամիս առաջ զրկվեմ մեքենայի առևտրից»:

Նա կառավարությունից պահանջում է, որ վերջինը հայտարարություն տարածի, որ ոչ թե ներկրումն է ընդունում մինչև դեկտեմբերի 31-ը, այլ խաղարկությունը:

Տ. Հովհաննիսյանն ասաց, որ ՌԴ ու Ղազախստանի քաղաքացիները ժամանակավոր գրանցվում են հայ քաղաքացիների բնակարաններում և այդ հասցեով մեքենա են ներկրում Վրաստանից: Գրանցում են հայկական համարներով և արտահանում են:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահի տվյալներով՝ 75 հազար ներկրված մեքենաների կեսը արտահանվել է:

Տ. Հովհաննիսյանը պահանջեց, որ կառավարությունն օրենքով ամրագրի, որ ՀՀ-ից ավտոմեքենա գնելու իրավունք ունենան միայն մշտական գրանցում ունեցողները: Նա ՃՈ-ին առաջարկեց ավտոմեքենայի առքուվաճաքը կատարել առցանց՝ Ոստիկանության կայքի միջոցով, հաշվառման կենտրոնից էլ ստանալ պետհամարանիշերը: Բողոքողն անիմաստ համարեց նաև ՃՈ հաշվառման կենտրոններից գույքահարկի ու ԱՊՊԱ-ի կտրոն պահանջելը:

«Գույքահարկի պահանջ թող ներկայացնեն վարչական շրջանների աշխատակազմերը, իսկ ԱՊՊԱ-ն՝ ապահովագրական գործակալությունները: Ավտովարորդների պաշտպանության լիգայի ղեկավարը պահանջում էր նաև, որ բարձրացվեն ՃՈ հաշվառման բաժնի աշխատակիցների աշխատավարձերը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ