19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանությունը տարել է տուգանային հրապարակ

Քաղաքացիների պատշաճ եւ անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները:

Մայիսի 26-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 27 ուղեւորատար տրանսպորտային միջոց, իսկ երթուղիներում Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ թույլ տված 2 վարորդի նկատմամբ կազմվել են  վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Կազմակերպությունների այն ղեկավարները կամ տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու անձինք, ովքեր թույլ են տվել իրավունք չունեցող անձանց վարել տրանսպորատային միջոցներ, կենթարկվեն վարչական պատասխանատվության ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի հատկանիշներով: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ