16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք շարունակում ենք ասֆալտին փռել. ՀՀ ոստիկանապետ

Վերջին շրջանում զգալի ավելացել է ՃՏՊ-ների թիվը, սակայն դրանում միայն ոստիկանությանը մեղադրել, ճիշտ չի լինի, ոստիկանության 2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփելիս ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Անդրադառնալով Սևանա լճից ձկնագողության դեպքերին՝ նա շեշտեց, որ Սևանն ազգային հարստություն է, և իրենք պատրաստ են ամեն գնով պայքարելու արատավոր այդ երևույթի դեմ։

Անդրադառնալով լրագրող Լյուսի Քոչարյանի ֆեյսբուքյան էջում սեռական ոտնձգությունների մասին անանուն գրառումներին՝ Վալերիյ Օսիպյանը նկատեց, որ բռնաբարությունների դեպքերի մասով նվազման միտում կա։

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք ոստիկանությունը շարունակում է ասֆալտին փռելու իր գործողությունները, ՀՀ ոստիկանապետը պատասխանեց. «Մենք շարունակում ենք ասֆալտին փռելը։ Այն պահից, երբ խստացրել ենք մեր մոտեցումներ և դադարել հանդուրժող լինելն իրավախախտների նկատմամբ, մարդիկ կան, որ հասկացել են ՝ Հայաստանի Հանրապետությունն ավելի օրինապաշտ է դարձել»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ