19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աա ձեր դուքյանը չէ, սա մեր բոլորիս Հայրենիքն է. Արա Վարդանյան

Ըստ Ռուսաստանի Դաշնության վիճակագրական ծառայության, Ռուսաստանում գրանցվել է Հայաստանից աշխատանքային ներգաղթյալների ռեկորդային թիվ։ Թե բա, Հայաստան են վերադառնում հազարավոր մեր հայրենակիցներ։ 
Ուշքի եկեք, սենց շարունակեք մնալու եք մի քանի դըմփ-դըմփ հու։ 
Երկիր կառավարելը թղթի վրա գրված թվերով հրճվելով չէ, այլ խորը և բովանդակային աշխատանքով։ 
Ձեր “Նոր Հայաստանում” պատգամավորները ողջ օրը սելֆիներ են անում, գործ անելու փոխարեն, իսկ նախարարները փորձում են բոլոր հնարավոր չարիքները բարդել նախկինների վրա։ Էլ չեմ ասում, որ ամբողջ պետական համակարգը կաթվածահար եք արել Նախագահ Քոչարյանին ցանկացած գնով դատապարտելու համար։ Այս հարցի վրա ավելի շատ ռեսուրս եք դնում, քան մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրների վրա։ 
Մարդիկ այլևս ձեզ չեն վստահում և հենց դրա համար էլ թողում գնում են։ Մի պահ կանգ առեք և գիտակցեք՝ սա ձեր դուքյանը չէ, սա մեր բոլորիս Հայրենիքն է։

Արա Վարդանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ