25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի կորսված մեկուկես տարին. 168 Ժամ

ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ հրավիրված հրա­ժեշտի ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ-ն կրկնապատկել է Հայաստանին հատկաց­վող օգնությունը՝ այն 35 միլիոնից հասցնե­լով 70 միլիոնի: Դեսպանը հրապարակել է նաև տարբեր ծրագրերով ու տարբեր հիմ­նադրամների միջոցով Հայաստանին հատ­կացվող օգնության այլ բավական պատկա­ռելի ծավալի թվերի մասին տեղեկություն­ներ: Սվիտալսկիի ասուլիսի ընդհանուր ուղերձն այն էր, որ, եթե Հայաստանը շարունակի բարեփոխումները, ապա կարող է ընկալել Եվրամիության կողմից մեր երկրին տրամադրվող տեխնիկական, փորձագիտական և ամենակարևորը՝ ֆինանսական աջակցության ավելացման: 

Եվրամիու­թյունը Հայաստանին ամենաշատ դրամա­շնորհներ և աջակցություն տրամադրած  կազմակերպությունն է վերջին մի քանի տա­րիներին, եթե ոչ՝ տասնամյակներին: Այ­սինքն՝ ինչպես քաղաքականապես, այնպես էլ ֆինանսական աջակցության առումով եվրոպական ուղղությունը Հայաստանին ամենամեծ նպաստը բերած և բերող ուղղու­թյունն է: Սակայն այդ ուղղությունը, չնայած հռչակագրերին, չի հանդիսանում Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունը, այդպիսին չի հանդի­սացել նաև նախորդ իշխանությունների օրոք: 

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը եղել և մնում է Ռու­սաստանն ու եվրասիական տարածությու­նը, որոնցից Հայաստանի քաղաքական, առավել ևս՝ տնտեսական օգուտները բա­վական վիճարկելի են: Հայաստանը եղել և շարունակում է մնալ ռուսական ուղեծրում պարտադրված, որպեսզի չպատժվի Ռու­սաստանի կողմից: Այսինքն՝ մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է մի կող­մից՝ Ռուսաստանի կողմից չպատժվելու, մյուս կողմից Արևմուտքի կողմից աջակցություն ստանալու սկզբունքների հիման վրա:

Ինչպիսի՞ն կլիներ իրավիճակը, եթե Հայաս­տանը կարողանար հաղթահարել ռուսա­կան սպառնալիքը և արտաքին քաղաքա­կանությունը համապատասխանեցներ սեփական շահերին՝ ընտրելով նաև քաղաքա­կանապես Արևմուտքին իրապես ինտեգրվե­լու քաղաքականություն: Այս հարցի միար­ժեք պատասխանը, բնականաբար, չկա: Եթե նախկինում այս իրողությունը նախկին ընդ­դիմադիր, այսօր՝ իշխանություն դարձած գործիչների կողմից հիմնականում մեկնաբանվում էր իշխանության ոչ լեգիտիմությամբ և լուրջ քննադատությունների էր ենթարկվում, ապա գործող իշխանությունը լեգիտիմության խնդիր չունի: Սակայն այդ լեգիտիմությունը, իշխանությունը Նիկոլ Փաշինյանը չի կարողացել կամ չի ցանկա­ցել իրացնել արտաքին քաղաքականու­թյան բնագավառում, ինչի արդյունքում մենք հայտնվել ենք Արևմուտքից աջակցու­թյուն ստացող ու այդ աջակցությամբ զար­գացող պետության դիրքերը, իր տրամաբա­նությամբ, հակաարևմտյան Եվրասիական միությունում ամրացնող երկրի կարգավի­ճակում:

Այս իրավիճակը լայն իմաստով վկայում է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության դիսբալանսի մասին, որը, սակայն, երկար շարունակվել չի կա­րող: Հայաստանը մի օր ստիպված է լինելու ընտրություն կատարել Եվրոպական միու­թյան և Ռուսաստանի միջև: Այդ երկընտրան­քում շահած կամ առնվազն չկորցրած դուրս գալու ամենակարևոր ռեսուրսն իշխանու­թյան լեգիտիմությունն է, որը, սակայն, վեր­ջին մեկուկես տարիներին օգտագործվել է միայն Ռուսաստանին ու Վլադիմիր Պուտինին սիրաշահելու փորձերի համար: Առայժմ անօգուտ և չհաջողված փորձերի համար:

Ի դեպ, նաև նշենք, որ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պ. Սվիտալսկու երեկ նշած 70 միլիոն եվրո աջակցությունը միանվագ է ու միայն այս տարվա համար է նախատեսված: Հայաս­տանի ֆինանսավորման ծավալի շրջանակը մնում է նույնը և արձանագրված է Գործընկերության գերակայության փաստաթղթում, որի ժամկետը կլրանա 2020 թվականին: Այդ ժամկետից հետո, նոր բանակցություններից և նոր փաստաթղթի ստորագրումից հետո պարզ կդառնա՝ երկարաժամկետ ֆինանսավորում, այնուամենայնիվ, կլինի՞, թե ոչ: ՀՀ-ին հատկացվող օգնության 35 միլիոնը 70 միլիոնի հասցնող կրկնապատկումը պայմանավորված է նաև այն դժգոհություններով, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեց­նում էր ԵՄ հասցեին՝ ֆինանսական աջակ­ցությունների պահանջով:

 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ