19 Օգոստոսի, Երկուշաբթի, 2019

ԵՄ դեսպանը հուշեց, որ մոտ ապագայում վիզաների հարցում լավ լուրեր չակնկալենք. վերլուծաբան

161985

Բավական երկար ժամանակ Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ Հայաստանն իր անելիքներն արել է, և վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը ձգձգվում է ներեվրոպական պատճառներով: Այսօր հեռացող ԵՄ դեսպանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է զինվի համբերությամբ և ջանքեր գործադրի՝ առանց ջանքի ոչինչ չի ստացվի: Այս մասին նշում է «Հայացք» վերլուծական կենտրոն տնօրեն Աննա Կարապետյանը՝ նկատելով, որ դեսպանը նաև հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն աշխատում են Վրաստանի հետ՝ վրացական փորձից դասեր քաղելու համար:

«Ասաց, որ եթե ՀՀ քաղաքացիները չխախտեն կարգը՝ ապաստան չխնդրեմ Եվրոպայում, չդիմեն անվճար բուժման, չխախտեն վիզաների ժամկետները, ամեն ինչ լավ կլինի: Այսինքն, ստացվում է, որ Հայաստանը նոր «տնային առաջադրանք» է ստացել: Մենք ոչ միայն չենք կարողացել հիմնավորել, որ մեզ համար անընդունելի և անհասկանալի է, որ Վրաստանի բացասական փորձի պատճառով մեր գործընթացի արհեստականորեն դանդաղեցնում են, այլև ընդունել ենք այդ մոտեցումն ու պարտավորվել այդ փորձից ելնելով նոր միջոցներ ձեռնարկել:

Մի խոսքով՝ ԵՄ դեսպանը հուշեց, որ մոտ ապագայում վիզաների հարցում լավ լուրեր չակնկալենք»,- նշել է  նա:

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ