06 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Եթե ՍԴ-ն վարույթ է ընդունել դատարանի դիմումը, ապա Քոչարյանի նկատմամբ կալանավորում չէր կարող կիրառվել. Փաստաբան

52.thumb

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան սահմանադրագետ Արամ Վարդևանյանը վստահ է՝ Քոչարյանի նկատմամբ կալանավորում չէր կարող կիրառվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը Սահմանադրական դատարանի կողմից վարույթ ընդունելուց հետո։

 

«Սահմանադրական դատարանի կողմից դատարանի դիմումը վարույթ ընդունելը վկայում է այն մասին, որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը (այս հոդվածով է Քոչարյանին մեղադրանքն առաջադրվել-խմբ.) խնդիր ունի, հետևաբար այդ պարագայում կալանավորումն առհասարակ չէր կարող կիրառվել», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Վարդևանյանը։

Նրա դիտարկմամբ, կալանավորումը, որը կիրառվել է Վերաքննիչ դատարանի որոշումից հետո, մարդու իրավունքների խախտում է համարվում։ «Սա ոչ թե իմ մեկնաբանությունն է, այլ Եվրոպական դատարանի, ինչպես նաև մեր երկրի Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից և ամենակարևորը՝ իրավունքի գերակայությունից բխող մեկնաբանություն է», – հավելեց փաստաբանը։

Քոչարյանի այսքան տևական կալանավորումը, ըստ Վարդևանյանի, հետագայում խնդիրների առաջ է կանգնեցնելու Հայաստանին։ Ելքը, նրա խոսքով, հետևյալն է՝ անհապաղ դատական նիստ գումարել ու որոշել դադարեցնել կալանավորումը։

Փաստաբանի եզրահանգումը մեկն է՝ կա քրեական օրենսգրքի վիճահարույց հոդված, որի հարցով ՍԴ-ն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով, հետևաբար չկա հիմնավոր կասկած, իսկ հիմնավոր կասկածի բացակայությունը նշանակում է անհապաղ ազատ արձակել Քոչարյանին։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը որոշել էր կասեցնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները և դիմել ՄԻԵԴ ու վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք ստանալու համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ