20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Որպես վարչապետ՝ դու հաշմանդամ, անգործունակ, անպետք մեկն ես

Այսօր էլի վարչապետը հորդորեց ազգիս՝ «աշխատեք-ապրեք, ես ոչ մի բանով չեմ կարող օգնել: Այսինքն, կարող եմ, բայց նենց՝ ստից-մտից»:

Այստեղ հարց է առաջանում՝ հապա ինչո՞ւմն է իշխանության գործառույթը, եթե դու քաղաքացու, ընդ որում՝ քո իսկ աճեցրած հպարտ քաղաքացու հոգսը չես կարողանալու թեթևացնել, տնտեսությունը չես կարողանալու զարգացնել, աշխատատեղ չես կարողանալու ստեղծել: Էդ որ արհամարհական շպրտում ես՝ «գնացեք, աշխատեք», որտե՞ղ աշխատենք, մա՛րդ Աստծո, դու քանի՞ գործարան ու արտադրամաս, քանի՞ ֆերմա և ձեռնարկություն ես ստեղծել: Մի՞թե այնքան միամիտ ես, որ կարծում ես՝ մեր քաղաքացիները կամ գյուղացիները իրենց սեփական բիզնեսը պետք է հիմնադրեն ու ապրեն: Բիզնեսը ամեն մեկի բանը չէ, պարո՛ն պոպուլիստ, մարդկանց պետության օգնությունն է պետք: Եվ եթե դու չես կարողանում պետության ղեկավարի ծանր պաշտոնը կրել քո խեղճ ու անճարակ ուսերին, բարի եղիր՝ հեռացիր՝ զիջելով այդ աթոռը ավելի կոմպետենտ մարդու:

Դու երևի մտածում էիր սկզբում, որ քո հեղափոխությամբ ոգևորված՝ հազարավոր սփյուռքահայեր վազելով գալու են ու միլիարդների ներդրումներ անեն, բայց դու սխալվեցիր այդ հաշվարկներում, ոչ մեկը չեկավ ու չի էլ գա:

Դու ինքդ էլ տեսնում ես, որ որպես վարչապետ՝ դու հաշմանդամ, անգործունակ, անպետք մեկն ես:
Հեռացի՛ր, քանի դեռ լրիվ խայտառակ չես եղել:

Նարե Գրիգորյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ