24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կեցցե՛ս, Հրայր. Ռուբեն Հակոբյան

Երբեք առանձնահատուկ հակակրանք կամ համակրանք չեմ ունեցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ, չնայած վաղուց եմ նրան ճանաչում։

Բայց վերջին շրջանում Ն.Փաշինյանի շուրջ հավաքված մի խումբ դավադիրների՝ այս ոլորտի բացառիկ խորհրդանիշ Գագիկ Ջահանգիրյանի գլխավորությամբ, Հ1-ի, Ազատություն ռ/կ-ի եւ 1in.am-ի ամենօրյա եթերսփռումով անհավասար եւ անբարո հարձակումները ՍԴ-ի եւ, հատկապես, նրա նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ, օրվա իշխանությունն ուղղակի համազգային եւ համապետական նշանակության հարց էր դարձել։

Ն.Փաշինյանն էլ երեկվա իր հարցազրույցով ամբողջացրեց այդ դավադրություն ամբողջ փաթեթն ու էությունը։ Եւ անհավասար այս պայքարում Հրայրն ուղղակի թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ բարոյական, եւ թե՛ տղամարդկային առումով լուրջ դաս տվեց այդ ամբողջ խմբին։ Եւ առաջին հերթին Ն.Փաշինյանին…
Կեցցե’ս, Հրայր։

Հ.Գ. Թերթ.ամ-ի այսօրվա հարցազրույցը Հ.Թովմասյանի հետ դրա արձանագրումն է…

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ