24 Օգոստոսի, Saturday, 2019

Յուղոտ նվեր՝ Սամվել Ալեքսանյանին. Հրապարակ

36238_1-samvel-aleqsanyan_M

«Հրապարակ» թերթը գրում է. «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում խմորումները շարունակվում են։ Եթե առաջիկայում վարչապետը կամ իր աշխատակազմից որեւէ մեկը չընդունի կենտրոնի աշխատակիցներին, չի բացառվում, որ նրանք գնան կառավարության «դուռը»՝ բողոքի ցույց անելու։ Կենտրոնն ընդգրկված է պետական հաստատությունների ցանկում, որը մտադիր են մասնավորեցնել։

Ըստ տեղեկությունների՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով վերջերս առավել սերտ հարաբերություններ է հաստատել ոլորտում հետաքրքրություններ ունեցող Սամվել Ալեքսանյանի հետ, մտադիր է կենտրոնը հանձնել նրան, որ ներդրումներ արվեն։

Իսկ կոլեկտիվը կարծում է, որ մասնավորեցումից հետո կենտրոնը որպես բուժհաստատություն կդադարի գործել, եւ գործարարը կառաջնորդվի բացառապես բիզնես շահով։ Օրերս նրանք բաց նամակ էին հղել վարչապետին՝ հանդիպման ակնկալիքով, որտեղ իրենց մտահոգությունները շարադրելով՝ առանց անուն տալու, ակնարկել էին։ «Մեծ հավանականությամբ, հենց նման բիզնես մտածողությամբ էլ առաջնորդվում են հնարավոր արդեն մասնավորեցման հայտ ներկայացրած կամ ներկայացվելիք դիմորդները․․․»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ