23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նորանոր «իջևաններ» են սպասվում. կրկին ճանապարհ կփակվի. Փաստ

«Առաջիկայում մեր երկրում, կարծես թե, նորանոր «իջևաններ» են սպասվում: «Փաստ» թերթին հաված լուրերի համաձայն, առաջի­կայում նմանօրինակ մի բողոքի ալիք հասունանում է Սևանի ափա­մերձ մի շարք բնակավայրերում, մասնավորաբար՝ Ծովագյուղում՝ ձկնորսությունն արգելելու՝ կառավարության որոշման հետ կապ­ված:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ծովագյուղցիները մինչև իջևանյան զարգացումները համբերատար սպասել են, սակայն նման բուռն գործընթացներից հետո նույնպես մտադիր են դիմել ծայրահեղ միջոցների՝ փակելով Մ4 միջպետական մայրուղին: Խնդիրն այն է, որ Ծովագյուղում էլ ձկնորսությունն է համարվում ապրուստի հիմնական միջոց, և հիմա տեղացիները կանգնելու են լրջագույն փաստի առաջ, քանի որ ապրուստի միջոց հայթայթելու այլընտ­րանք չունեն: Մասնագետների համոզմամբ, սակայն, արգելքն այ­լընտրանք չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ