19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զինվորների սնունդը շատ բարձր որակի է. հարցնում եմ՝ «էսպե՞ս է, թե՞ իմ գալու առիթով է», հլը որ ասում են՝ միշտ է այսպես. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել էր Արմավիրի մարզի ուսումնական զորամաս։

 

Վարչապետը նշեց, որ այսօր փորձարկելու են պետական-մասնավոր գործընկերությամբ զորամասերում նոր կարգով զինվորների սնունդն ապահովելը։

«Հիմա զորամասում նախնական սկսվել է այս գործը, եկել ենք տեղում տեսնելու՝ ինչպես է գործընթացն աշխատում», – ասաց վարչապետը։

Նա նշեց, որ այս պահին համակարգն աշխատում է հին շենքային պայմաններում, սակայն բուֆետները, ճաշարաններն ու զորամասերն ամբողջությամբ պետք է վերափոխվեն ու վերանորոգվեն։

Զինվորների ճաշացանկում բանջարեղենային աղցան էր, սպաս, հնդկաձավար, կոլոլակ, մակարոն, հյութ։

«Վերցրեք այնքան հաց, ինչքան կուտեք, հացն անսահմանափակ է… մի դարձրեք այն թափոն». հացի բաժնում էր տեղադրված այս գրությունը։

«Առաջին օրերին շատ էին վերցնում», – կատակեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Զինվորների հետ ճաշելուց հետո վարչապետը հավաստիացրեց, որ զինվորի սննդում որակի ահռելի տարբերություն է նկատվում։

«Շատ բարձր որակի սնունդ է ապահովվում, իհարկե, զինվորներին հարցնում եմ, ասում եմ՝ «էսպե՞ս է, թե՞ իմ գալու առիթով է», հլը որ ասում են՝ միշտ է այսպես։ Հընթացս կփորձեմ մի քիչ խաչաձև հարցաքննություններով պարզել ճի՞շտ են ասում, թե՞ չէ», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ