29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Առողջապահության նախարարը երեկ ասաց՝ կարող եք գնալ արդեն Սևանում չոփիկ-չոփիկ անեք, ուշ է. Հրանտ Մադաթյանը զայրացավ

5.thumb

ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Մադաթյանը պնդում է, որ առողջապահության նախարարությունը չպետք է աղմուկ բարձրացներ Սևանի շուրջ և հարցը սուս-փուս կարգավորեր, որպեսզի մարդիկ չդադարեին Սևան այցելելուց:

«Երբ դուք ձեր դիտարկումներն արել էիք՝ տոքսիններ, չգիտեմ բոքսիներ կային, ասեք էդ ժամանակ քանի՞ հոգի է մահացել, եթե չի մահացել մարդ, ինչի՞ համար ենք մենք ամպագոռգոռ բաներ ասում, որ մեր ժողովուրդը թողեն գնան միլիոնները, միլարդները տանեն ուրիշ երկրներ», – ԱԺ-ում «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով ԲՀԿ հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Մադաթյանը՝ հարց ուղղելով Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցին:

Նա նկատեց, որ եթե վերջիններս սրտացավ են, ապա պետք է կառավարության, բնապահպանների և գիտնականների հետ լուռ աշխատանքներ տանեին ու ջուրը մաքրեին:

«Էդ կեղտոտ ժամանակ քանի՞ հոգի է մահացել: Ինչի՞ համար բարձրաձայնեց առողջապահության նախարարը, որ Սևանի ափում էսօր մի մարդ չկա հանգստացող, հիմա էլ երեկ բռնեց ասեց՝ արդեն կարաք գնաք չոփիկ-չոփիկ անեք, արդեն ուշ ա», – նշեց պատգամավորը:

Բակունցն էլ հակադարձեց, թե չեն կարող սպասել, որ անպայման զոհ լինի, նոր բարձրաձայնեն վտանգի մասին.

«Սպասե՞նք մեկը մեռնի, ասենք՝ վայ, մի լողացեք, դուք էլ կմեռնեք: Անպայման չի, որ մեռնեն, որովհետև տոքսինի կոնցենտրացիայի հետ կապված տարբեր դրսևորումներ են լինում»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ