24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլի հեղկոմը ուղիղ հարվածում է Հայաստանի միջազգային հեղինակությանը. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի հարապարակած կարծիքին, որտեղ մասնավորապես ասվում էր, որ ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար, նշեց, որ զարմացած է գործող ուժի արձագանքից.

«Մեր քայլիստները փոխանակ պատասխանեն Վենետիկի հանձնաժողովի բովանդակային  քննադատությանը, որը մեղմ ասած ապտակ էր իրենց կառավարությանն ու հարված էր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, դրել լուրջ դեմքով քննարկում են, թե այդ փաստաթուղթը որտեղից է ի հայտ եկել: Հարգելի տղաներ և աղջիկներ, սա էլ հո գաղտնալսումը չէ, երբ խայտառակ բովանդակությանը ուշադրություն դարձնելու փոխարեն սկսեցիք հակահեղափոխականներին մեղադրել ձայնագրությունը տարածելու մեջ»,-ասաց ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովը ընդգծեց՝ դժվար է լինելու այս անգամ հանրությանը համոզել, որ Վենետիկի հանձնաժողովն էլ է հակահեղափոխականության բաստիոն. «Իսկ այս պատմության մեջ ամենախայտառակը իմ պետությանը հասցված հարված էր  և միջազգային հեղինակության անկումը, որի միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլի հեղկոմն է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ