20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մենք կարող ենք Սևանա լիճը, որպես լիճ կորցնել. Տիգրան Ավինյան. ՌԻԱ Նովոստի

Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանա լճին: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ավինյանի խոսքերով, կլիմայի փոփոխությունը Հայաստանի լանդշաֆթի վրա արմատական ազդեցություն է ունենում. «Կլիմայի փոփոխությունից ամենաշատը տուժել է Սևանա լիճը: Ջերմաստիճանի բարձրացումը ստեղծել է իրավիճակ, երբ մենք կարող ենք Սևանա լիճը որպես լիճ կորցնել»:

Փոխվարչապետը նշել է, որ այս պահին ՀՀ իշխանությունները փորձում են հասկանալ, թե ինչպես պետք է լուծել հարցը. «Նախ մենք փորձում ենք ջրի մակարդակը բարձրացնել՝ մոտ 6 մետրով: Դա նշանակում է, որ մեզ մեծ քանակությամբ ջուր է պետք»:

Ավինյանի խոսքերով, ջրի մակարդակի բարձրացման շնորհիվ սառը ջրի մակարդակը ավելի ցածր կլինի, ինչը թույլ կտա Սևանա լիճը որպես լիճ պահպանել, գոնե՝ մոտ ապագայում. «Մենք զգում ենք կլիմայի փոփոխությունը: Այն զգում են նաև ֆլորան ու ֆաունան»:

«Կարծում եմ, որ Հայաստանը երկար ժամանակ չի մտածել կլիմայի փոփոխության մասին, քանի դեռ այն չհարվածեց երկրի հենց սրտին: Հիմա մենք հասկանում ենք, որ դա շատ լուրջ խնդիր է: Շրջակա միջավայրի խնդիրները, ցավոք, ունեն անդառնալի էֆեկտ: Դրա համար մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում հարցին»,-հավելել է փոխվարչապետ Ավինյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ