16 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

«Ադրբեջանական դիվանագիտական, քաղաքական եւ տեղեկատվական պատերազմով ո՞վ պիտի զբաղվի». Արմեն Աշոտյան

15968_b

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանական քաղաքական եւ քարոզչական շրջանակները, օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի ներկա իշխանությունների համար քաղաքական եւ տեղեկատվական առումով Ադրբեջանը երկրորդական թիրախ է դարձել, ակտիվորեն շրջանառում են մի թեզ, ըստ որի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման հիմնարար սկզբունքներից ազգերի ինքնորոշման իրավունքը կարող է իրականացվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։

Սա իրականում Արցախյան բանակցությունների մանիպուլյացիայի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեռեւս 2009 թվականին առաջարկված Հիմնարար սկզբունքների փաթեթի նենգափոխում է։

Մասնավորապես, 2009 թվականի հուլիսի 10-ին Լ՚Աքիլլա քաղաքում ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարությամբ մասնավորապես նշել են, որ «Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կամքի արտահայտման միջոցով, որի արդյունքները միջազգային իրավական ուժ կունենան»։ Այս մոտեցումը ապագայում վերահաստավել է նմանատիպ այլ հայտարարություններով եւս։

ԱԳՆ-ն այս ամենը շատ լավ գիտի։ Երեւի չեն հասցնում այլեւս այս հարցերով լուրջ զբաղվել։ Իսկ դե մեր ԱԺ-ն էլ գուցե ավելի լավ է, որ չի զբաղվում։

Հիմա հարց՝ բա ադրբեջանական դիվանագիտական, քաղաքական եւ տեղեկատվական պատերազմով ո՞վ պիտի զբաղվի»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ