15 Դեկտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Ձեռքերդ մի լվա Պիղատոսի պես

4yzZ_wn8tH

Ինչպես ասում են՝ հասանք: Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան»-ը մրցանակ տվեց տրանսգենդերի կյանքի մասին պատմող ֆիլմին: «Արծաթե ծիրան»-ի արժանացավ վրաց ռեժիսոր Ռատի Ցիտելաձեի՝ «Հասարակության գերին» ֆիլմը: Շատերը այս նորությունը լսելուց հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրեցին. «Սա պատերազմ է», իսկ թե ինչի դեմ, կարծում ենք, կարիք չկա մանրամասնելու:

Թե ինչ եղավ հետո, երբ 2018թ-ի ապրիլի 11-ին նախորդ գումարման խորհրդարանում դեռեւս «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը գունավոր ճայթուկներ պայթեցրին, բոլորս գիտենք: Ուշագրավ մի սիմվոլիզմ էլ հիշեցնենք. հիշում եք, երեւի, թե ինչպես կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը քարոզարշավի օրերին բարձրացավ հեռուստաաշտարակի վրա ու բարձունքից իբրեւ թե իր խոսքն ուղղեց ժողորդին՝ կրկին գունավոր ծուխ ծխեցնելով: Դեռ այն ժամանակ շատերը սա համարեցին ժեստ, որի հասցեատերը նույնասեռականներն էին:

Հետո արդեն նոր խորհրդարանում աննախադեպ ելույթ լսեցինք՝ հայտնի տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այս խմբի իրավունքների հարցը դարձավ քաղաքական ամենաբարձր ամբիոնների ու պաշտոնատար անձանց անդրադարձի առիթ։ «Մենք այստեղ պատմություն ենք կերտում, թերևս մի քանի ամիս առաջ անհնար էր անգամ երևակայել այն, ինչ այսօր իրականություն է հետհեղափոխական Հայաստանում: Հանդիսանալով հայ տրանսգենդեր անձանց համայանքի անդամ և «Իրավունքի կողմ, իրավապաշտպան» ՀԿ նախագահ` ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, մահափորձի ենթարկված, սպանված, արտագաղթած, թալանված, սոցիալական, իրավական,  առողջապահական, տնտեսական և արժանապատիվ կյանքի բոլոր ոլորտներում խարանի և խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատ ու բարոյապես լքված հայ տրանսգենդերի կերպարը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց նա:

Վարչապետ Փաշինյանն այդպես էլ հստակ դիրքորոշում չհայտնեց այս զգայուն խնդրի հետ կապված: Թերեւս սեփական վարկանիշի մասին հոգալով՝ համ նալին, համ մեխին խփեց ու խուսանավեց:

Ավելի ուշ մանկահասակ երեխաներին, իբրեւ թե սեռական բռնությունից պաշտպանելու համար «Իմ մարմինը անձնական է» հայտնի գրքույկի շնորհանդեսի աղմուկը եղավ:

Հետո արդեն #բռնությանձայնը հեշթեգով բռնաբարությունների մասին անանուն պատմող հայտնի ֆլեշմոբը տարածվեց սոցցանցերում: Այդ պատմություններն ընթերցելիս, տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանի կեսը բռնաբարված է, մյուս կեսն էլ՝ բռնարար: Հենց այս ֆոնին սոցապնախարար Զարուհի Բաթոյանը ոգեւորությամբ հայտարարեց, որ  մեկնարկելու է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» կամ այսպես կոչված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը՝ մի փաստատթուղթ, որը կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության քողի ներքո այսպես ասած՝ երրորդ սեռ է ներմուծում ու պետություններին պարտադրում է ընդունված կարծրատիպերը կոտրելուն ուղղված քաղաքականություն վարել:

Այս ամենի արանքում Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված  «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը տեսանք, տեսանք հերոսի կերպարի հետեւողական ոչնչացումը: Պատահականություննե՞ր, թե՞ այդուհանդերձ, ազգային արժեքների դեմ ուղղված հստակ քաղաքականություն:

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը իր՝ «Երկրի հակառակ կողմը» գրքում գրում է. «Անկեղծ ասած, միշտ զարմացել եմ գեյերի ու լեսբուհիների ամուսնանալու ձգտման վրա։ Ինձ միշտ զարմացրել է, թե ինչու են նրանք այդքան ձգտում, որ օրենքով իրենց ամուսնանալու հնարավորություն տրվի։ Ապա և փորձում են այս իրավունքի ճանաչմանը հասնել եկեղեցու կողմից։ Տոկիոյում, միայն Տոկիոյում հասկացա, որ այսպիսով նրանք ուզում են երկրագնդի վրա ունենալ մեղքից զերծ իրենց տարածքը, ունենալ մի փոքրիկ ամուսնական մահիճ, որտեղ ինչ էլ անելու լինեն՝ արածը մեղք չհամարվի։ Երբ Հայաստանում էի, միասեռական ամուսնություններն ինձ լկտիության ցույց էին թվում, Հայաստանից հեռու հասկանում եմ, որ այդ մարդիկ, գիտակցված թե ենթագիտակցորեն, ուզում են ընդամենը, որ իրենց սերը մեղք չհամարվի։ Բայց սա էլ մարդկության որոշելիքը չէ, սա էլ Աստծո ընդդատյա գործերի շարքին է պատկանում»։ 

Հ.Հ.Գ. Իհարկե, Աստծունը՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին: Բայց այս տիրույթում էլ հստակ է, «այո»-ն այո է, «ոչ»-ը՝ ոչ: Ամուսնական մահիճը յուրաքանչյուրի անձնական տարածքն է, որտեղ իսկապես այլոց համար մուտքն արգելված է: Խնդիրն այստեղ բոլորովին այլ տիրությում է՝ ի՞նչ ենք փոխանցում մեր զավակներին:  Առանց իզմերի վարչապետը իր ոճի մեջ է՝ լողում է առանց կոնկրետացնելու՝ ո՞րն է երկրի ղեկավարի դիրքորոշումը՝ կո՞ղմ է իր երկրում պղծության քարոզին, թե՞ դեմ  :

Մինչդեռ Աստվածաշունչը երեկ, այսօր եւ վաղը նույնն է ասում՝ սա պղծություն է եւ միանշանակ անեծքի արժանացող դրսեւորում: Եկեղեցին սպասում է մեղավորի ապաշխարությանը: Այնպես որ, պետք չէ Աստծո անունը զուր տեղը տալ եւ ձեռքերը լվանալ Պիղաոսի պես: Աստված իրավիճակի փոփոխությամբ չի փոփոխվում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ