24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ոսկե ծիրան»-ում տրանսգենդերների մասին ֆիլմի մատուցելը նպատակաուղղված հոգեբանական և տեղեկատվական դիվերսիա է

«Ոսկե ծիրան» փառատոնի ընթացքում տեղի ունեցածի մասին երեկվա գրառումս մեծ արձագանք գտավ սոցիալական ցանցերում ու մամուլում։ Մարդիկ վրդովված էին ու գրեթե անկաշկանդ իրենց կարծիքն էին հայտնում մեր իրականության մեջ օր օրի ավելի հաճախ հանդիպող բացասական երևույթների մասին։ Եվ դա բնական է ու, իհարկե, նաև ուրախացնող։ Այն իմաստով, որ կա հակազդեցություն և այդ հակազդեցությունը նույնպես անընդհատ թափ է հավաքում։

Բայց հիմա դրա մասին չեմ ուզում գրել։ Երեկ ինձ զանգահարեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանը: Ներկայացավ, տեղեկացրեց, որ իմ գրառման հետ կապված իրենց կողմից կլինի մեկնաբանություն, բայց ասաց, որ նախ ցանկացել է զրուցել ինձ հետ, խոսել բոլոր այն գործոնների մասին, որոնց պատճառով ես դարձել եմ միանգամայն այլ ֆիլմերի հանդիսատես, քանց նախապես կարծում էի։ Պետք է անկեղծ ասեմ՝ շատ շնորհակալ եմ Կարեն Ավետիսյանին նախ՝ իմ հանդեպ տածած հարգանքի և ապա նաև հարցին այդկերպ մոտենալու համար։ Կարենի հետ երկար զրուցեցինք, մոտ 20 րոպե։ Իր բերած փաստարկներին հիմա առանձին չեմ անդրադառնա, դրանք կան արդեն մամուլում, հղումը տեղադրում եմ այստեղ, կարող եք ծանոթանալ։

Կարենի որոշ փաստարկներ ինձ համար համոզիչ էին, որոշները՝ բնականաբար ոչ։ Որպես տեղեկատվական հոսքերից ու քարոզչական գործիքներից շատ թե քիչ հասկացող մարդ՝ ես երբեք չեմ կարող հավատալ, որ ֆիլմերի նման դասավորությունն այն սեանսում, որին ես էի ներկա, պատահական էր։ Նա ինձ ասաց, որ հայկական ֆիլմը վերջում էր դրվել իբրև «վերջին խոսք», որ հանդիսատեսն այդ տպավորությամբ լքի կինոդահլիճը։ Ես շարունակում եմ համոզված մնալ, որ նպատակն այլ էր՝ այն, որ հանդիսատեսը մնացած երկու ֆիլմն էր դիտեր։ Էլ չեմ խոսում այն մասին, որ տրանսգենդերների կամ թուրք զինվորների մասին հուզիչ ֆիլմերը հայ կինոդիտողին մատուցելու իմաստը ոչ մի կերպ չեմ հասկանում, բացի այն, որ նպատակաուղղված հոգեբանական և տեղեկատվական դիվերսիա է։

Ինչևէ, եղածն արդեն եղել է և միակ խորհուրդը, որ կարող էի տալ Կարեն Ավետիսյանին ու «Ոսկե ծիրանի» մնացած բոլոր կազմակերպիչներին, ապագայում ավելի նրբանկատ ու հեռատես լինելն է։ Եթե մենք ուզում ենք իսկապես ոսկե Ծիրան ունենալ, ուրեմն փառատոնը պետք է համապատասխան՝ մեր ժողովրդին վայել գույն ու համ ունենա։ Ու այն ժամ միայն հնարավոր կլինի խուսափել նման տհաճ միջադեպերից։

P.S. Ի դեպ, գիշերը տեսա, որ Սորոսի մի շարք վաստակներ, անգամ անատամ քաֆթառներ, իմ բարձրացրած թեման լավ առիթ են համարել, որպեսզի ծաղրեն ազգային արժեքները, մարդկանց համոզեն, որ տրանսգենդերներին ու այլասերվածության քարոզչությանը դեմ դուրս եկող մարդիկ հին են, «գեղցի» են և այլն։ Իրենք իրենց գծի մեջ են, չեմ զարմանում։ Բայց երեկվա ասածս ուժի մեջ է՝ թույլ չենք տալու։ Մաքրելու ենք։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ