25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սիրիահայ ընտանիքը օդանավակայանո՞ւմ. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը ահազանգ է ստացել այն մասին, որ սիրիահայերի մի ընտանիքի “Զվարթնոց” օդանավակայանի սահմանապահները թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան եւ պատրաստվում են արտաքսել Թուրքիա, որտեղից նրանք ժամանել են: Ըստ ահազանգի, սիրիահայերի ութ հոգանոց ընտանիքը` տատը, երկու դուստրերը եւ հինգ թոռները, արդեն մեկ օր է` օդանավակայանի, այսպես կոչված, ստերիլ գոտում են` թռիչքի պատրաստվող ուղեւորների համար նախատեսված փակ տարածքում:

Ահազանգողի խոսքով, սիրիահայերի ընտանիքին սահմանապահները մուտքի թույլտվություն չեն տվել, քանի որ երեխաներն արաբական ազգանուններով են, նրանց հայրերը քրիստոնյա արաբներ են:

Ըստ ահազանգի, օդանավակայանում “պատանդ” մնացած սիրիահայերի ազգականների մի մասը վաղուց Հայաստանում է: “Զվարթնոցից” հրաժարվել են թերթի թղթակցին միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն տալ` ասելով, որ նման հարցի վերաբերյալ սահմանապահները, այսինքն` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն է իրավասու տեղեկություն տրամադրել: Սակայն, ԱԱԾ-ից էլ չի հաջողվել միջադեպի վերաբերյալ պարզաբանում ստանալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ