19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունն ընդունել է ՀՅԴ առաջարկը. վարչապետ

“2013 թվականին մենք մեր պետությանը եւ ժողովրդին պետք է զերծ պահենք ցնցումներից եւ արտաքին խնդիրներից: Սա թիվ մեկ խնդիրն է, որը ստիպել է մեզ  ներկայացնել հավասարակշռված իրատեսական բյուջե եւ զերծ մնալ սոցիալական այնպիսի ծուղակներից, ստանձնել այնպիսի պարտավորություններ, որոնք ի վիճակի չենք կատարել”,-այսօր ԱԺ ամբիոնից պետբյուջեի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ընտրություններից առաջ, նրա խոսքով,  մեծ է գայթակղությունը սոցիալական խոստումներ շռայլելու, աշխատավարձերի բարձրացում  խոստանալու, բայց իշխանությունը զերծ է մնացել դրանից:

Անդրադառնալով քննադատություններին, վարչապետն ասաց.”Իհարկե, կան նաեւ արդարացի դժգոհություններ  մենք շնորհակալ ենք պատգամավորներին, որոնք արդեն իսկ ներկայացրել են շուրւջ վաթսուն առաջարկություն, թե ինչպես կարելի է բարելավել նախագիծը, դրանց մեջ կան այնպիսի առաջարկություններ, որոն մենք անպայման կընդունենք եւ մենք պատրաստ ենք շարունակել երկխոսությունը”:

Վարչապետի խոսքով, բյուջեի նախագիծը ստեղծում է հիմքեր, որ տասներեք թվականին իրականացվեն արմատական բարեփոխումներ: Նախագծի առաքելությունը, նրա խոսքով, հենց սա է:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարությունը իրեն ուղղված սուր քննադատություններին նման կերպ չի արձագանքելու:  Տիգրան Սարգսյանի խոսքով, իշխանությունը միշտ բաց է եղել քննարկումների համար:

Վարչապետը նաեւ շնորհակալություն հայտնեց ԱԺ ՀՅԴ եւ Ժառանգություն խմբակցություններին, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին մասնակցելու համար եւ տեղեկացրեց, որ այն առաջարկությունները, որոնք ներկայացվել էին խորհրդի նիստին, ընդունելի են կառավարության համար:

Վարչապետն ասաց, որ կառավարությունն ընդունել է ՀՅԴ առաջարկը “Մոնիտորինգային հանձնաժողովում մեկ երրորդը հատկացնելու ենք ընդդիմությանը, մեկ երրրոդը ընդդիմադիր կեցվածք ունեցող ՀԿ-ներին եւ մեկ երրորդը կառավարությանը: Համոզված եմ, որ սա մեզ հնարավորություն կտա հակակոռուպցիոն ծրագիրը դարձնել ավելի էֆեկտիվ”,-նշեց վարչապետը:

Բյուջեի քննարկումներն այսքանով ավարտվեցին: Խմբակցությունները 24 ժամվա ընթացքում պետք է կառավարությանը ներկայացնեն իրենց առաջարկությունները :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ