25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գարիկ Սարգսյանն ու նրա «բարեկամուհին» մարզը «հոր դուքյան» են դարձրել. նոր բացահայտում. newspress.am

Վերջերս NEWSPRESS.am-ն անդրադարձել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ու նրա խորհրդական ձևակերպված բարեկամուհու կամայականություններին: Այս լուրերը Կոկորդիլոս մականվամբ հայտնի մարզպետ Գարիկ Սարգսյանը ո’չ հերքել է, ո’չ հաստատել: Չնայած դրան, մեր աղբյուրները պնդում են, որ մարզպետի կողմից դիրքի չարաշահման դեպքերի պակաս չկա:

Ի դեպ` նախորդ հրապարակման մեջ նաև նշված էր, որ պատմությունների մեջ է հայտնվել նաև Սոցիալական ապահովության պետական ծառայության Մասիսի տարածքային բաժնի պետը` Վարդան Հովսեփյանը:

NEWSPRESS.am-ը կապ հաստատեց Վարդան Հովսեփյանի հետ` պարզելու, թե ինչ է տեղի ունեցել իր դեպքում:

Վարդան Հովսեփյանը պատմեց, որ իշխանափոխությունից հետո գնացել և ասել է մարզպետին, որ եթե ինքը ինչ-որ չափանիշների չի համապատասխանում, ապա կարող է դիմում գրել և ազատվել աշխատանքից:

Թերևս այդ ժամանակահատվածում կա’մ Գարիկ Սարգսյանին Հովսեփյանը դեռ պետք է եղել, կա’մ նա դեռևս «իր մարդոը» չի ունեցել` այդ պաշտոնում նշանակելու համար և փափուկ բարձ է դրել Վարդան Հովսեփյանի գլխի տակ` ասելով, որ ամեն ինչ կարգին է և նա կարող է շարունակել աշխատել:

Իսկ արդեն դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ մարզպետի թիմն արել էր իր աշխատանքը` իրավիճակը փոխվել է:

Վարդան Հովսեփյանը պատմեց, որ դեկտեմբերի 11-ին Գարիկ Սարգսյանը կանչել է իրեն ու հիշեցրել 6 ամիս առաջ արված իր առաջարկի մասին:

Հովսեփյանը չի հապաղել և ազատման դիմում է գրել: Սակայն նույն օրը երեկոյան էլ իմացել է, որ իր անվան հետ կապված զեկուցագիր են ուզում շրջանառության մեջ դնել առ այն, թե իբր իր տեսուչը գումար է վերցրել:

«Ինձ ասել էին, որ մարզպետը նման բան է իմացել: Ես էլ առաջարկել եմ` դիմել իրավապահներին` իրականությունը պարզելու համար: Ես գիտեի, որ դա իրականությանը չի համապատասխանում, բայց եթե կասկածներ կար` ավելի լավ էր իրավապահները պարզեին»,- մեզ հետ զրույցում ասաց սոցապահովության նախկին պետը:

Մեր տեղեկություններով, Հովսեփյանի նշած զեկուցագիրը շրջանառվելուց առաջ, նախաձեռնողներին մոտ մարդիկ հորոդորել են չմտնել այդ գործի տակ, քանի որ իրականում զեկուցագրում ընդգրկված տվյալների մեծ մասը չի համապատասխանում իրականության, սակայն պատասխանը եղել է. «Քո գործը չի, ինչ պետք է` մարզպետը կանի»…

Սակայն մինչ մարզպետի նախաձեռնությունը ինչ-որ արդյուքն կտար, Հովսեփյանը որոշում է հետ վերցնել իր ազատման դիմումը: Ու քանի որ քաղծառայողն իրավունք ունի եռօրյա ժամկետումնոր դիմում գրել` նախորդ դիմումն անհետևանք թողնելու կամ հետ վերադարձնելու համար, ուստի Հովսեփյանը ևս օգտվում է իր իրավունքից:

«Գրեցի դիմումս, գնացի, բայց զգացի, որ հնարավոր է մուտք չանեն ու ընթացք չտան դիմումիս»:

Ինչպես հետո պարզվել է` մեր զրուցակցի կանխատեսումները ճիշտ են եղել. դիմումը չի մուտքագրվել:

Հովսեփյանին ասել են, որ այն վերցրել է Լիլիթ Միզախանյանը, ով, ինչպես արդեն վերը նշեցիքն, Գարիկ Սարգսյանի բարեկամուհին է. ինչպես ինքն է ներկայացրել` մորաքրոջ հարսը: Վերջինս ձևակերպված լինելով որպես մարզպետի խորհրդական` ստանձնել է աշխատակազմի ղեկավարի պարտավորությունները:

Դիմումի «անորոշ ճակատագիրը» պարզելու համար, Հովսեփյանը ցանկացել է դիմել Լիլիթ Միրզախանյանին, ով, պարզվել է, 1 շաբաթ ժամկետով, արձակուրդ է գնացել:

Նախ. այստեղ հարկ է նկատել, որ Լիլիթ Միրզախանյանը հիշյալ ժամանակաշրջանում արձակուրդ գնալու հրաման չի ունեցել: Իսկ եթե նա այնուամենայնիվ կարող է ցույց տալ նման հրաման, ապա հարկ է նկատել, որ հենց այդ ժամանակահատվածին էր ուղղված այն պարգևավճարները, որոնք ստացել ու հետևաբար հարց է առաջնում` 1 շաբաթյա արձակուրդի համա՞ր է ստացել պարգևավճարը…

Վերոգրյալից ելնելով` չի բացառվում, որ մարզպետը պարզապես վատնել է բյուջեն և չարաշահել իր դիրքը, ինչը համարվում է կոռուպցիոն երևույթ:

Ինչևէ` վերադառնանք հենց Հովսեփյանի պատմությանը. նա ստիպված հանդիպել է հենց մարզպետին, ու խնդրել պարզել, թե ո՞ւր է իր դիմումը:

Չնայած դրան, մարզպետը չի խոստովանում, որ ինքը հանդիպել է Հովսեփյանին ու տեղեկացել «կորած» դիմումի մասին:

Մասնավորապես տեսուչի փող վերցնելու կասկածով հարուցված քրեկան գործի շրջանակում, առերեսման ժամանակ, մարզպետը հերքել է, որ հանդիպել ու այդ հարցի շուրջ խոսել է Վարդան Հովսեփյանի հետ: Ամեն դեպքում, եթե անգամ նա այդ դիմումի մասին չի իմացել, ապա դատական նիստի շրջանակում արդեն տեղեկացել է ու, չնայած դրան, դարձյալ հետևողական չի գտնվել և չի պարզել, թե ուր է «կորել» դիմումը:

Այս ամենից բացի, պարզվել է, որ մարդիկ (3 քաղաքացի), ովքեր եկել են ուսումնադիրելու տեսուչի աշխատանքը, համապատասխան հրաման չեն ունեցել:

«Մենք դիմում են ք գրել ու պահանջել ցույց տալ, թե ինչ հրամանի հիման վրա են ուսումնասիրություններ կատարվել: Մինչ օրս արձագանք չկա»,-ասաց Հովսեփյանը:

Ի դեպ, վերոհիշյալ գործը կասեցվել է` հիմքեր ու փաստեր չլինելու պատճառով: Այլ կերպ, ասած` տեսուչի փող վերցնելու կասկածները իրականության հետ աղերս չեն ունեցել:

Ինչ վերաբերվում է Վարդան Հովսեփյանի ազատման հրամանին, ապա նրան ո’չ առ ձեռն ու ո’չ էլ հասցագրված ծանուցում չի փոխանցվել: Անգամ այն բանից հետո, երբ նա գրավոր պահանջել է իր ազատման դիմումը` նրան նման փաստաթուղթ չեն տրամադրել:

«Այս պահին դեռ չեմ ստացել աշխատանքից ազատման դիմումս, սակայն ստանալուն պես` քննչականում քննված գործի շրջանակներում առկա փաստաթղթերի հետ միասին, դիմելու եմ դատարան` աշխատանքում վերականգնվելու և ինձ պատճառած վնասի համար փոխհատուցում ստանալու համար»,-ասաց Վարդան Հովսեփյանն ու հավելեց. «Էս էլ Գարիկ Սարգսյանի ու Լիլիթ Միրզախանյանի չարաշահումները. ոնց ուզում` անում են»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ