19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ են ինձ անվանում «ախռանիկ». Հայկ Սարգսյանը 6 հրապարակման վերաբերյալ դիմել է դատարան՝ զրպարտության համար փոխհատուցում պահանջելով

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրատվամիջոցներում հրապարակված վեց հոդվածների դեպքով դիմել է դատարան՝ զրպարտության համար լրատվամիջոցներից փոխհատուցում պահանջելով, այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։ 

 

«Ես վեց դեպքով դիմել եմ դատարան՝ լրատվամիջոցներից պահանջելով ինձ զրպարտելու համար վնասի փոխհատուցում: Մի քանի հարյուրավոր նման դեպքեր կային, որոնցով արժեր դիմել դատարան, բայց վերջերս եմ սկսել նման միտք ունենալ, որովհետև մինչ այս մտածել եմ, որ սա ուղղորդված չէ ու ժամանակի հետ կանցնի, չեմ ուզել կրքերը թեժացնելու համար դիմել դատարան, բայց, տեսնելով, որ այլ տարբերակ չկա, դիմել եմ», – ասաց նա:

Պատգամավորը ներկայացրեց՝ մասնավոապես, որ հրապարակումների համար է դիմել դատարան:

Առաջինը՝ Newspress.am կայքի «Թե ո՞վ է Հայկ Սարգսյանին նվիրել թանկարժեք մեքենա և ինչի՞ համար» հոդվածն է, որում պնդվում է, թե «Գուդվին» ընկերության շահերը պաշտպանելու համար Սարգսյանը ընկերության ղեկավարի կողմից 150 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացել:

Երկորդը՝ նույն կայքի «Հերթական թանկարժեք նվերը՝ 20 մլն դրամ արժողությամբ հեռախոսահամար Հայկ Սարգսյանին» նյութի համար է:

Երրորդ և չորրորդ հրապարակումները «Հրապարակ» օրաթերթի հոդվածների դեմ են՝ «Խորհրդարանում նոր Շմայս է հայտնվել» խորագրով հոդվածի և «Պատգամավոր Հայկ Սարգսյանը «դեբոշ» է սարքել Երևան-Մոսկվա ինքնաթիռում» վերնագրով հոդվածների համար:

«Ի՞նչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի երբեմնի «ախռանիկ» Հայկ Սարգսյանը: Ի՞նչ է նշանակում «ախռանիկ», ինչո՞ւ է ինձ «Հրապարակը» անվանում «ախռանիկ», – ասաց Սարգսյանը:

Հինգերորդ հրապարակումն «Իրավունք» թերթի «Դավիթ Սանասարյանի դեմ ողջ փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի թեթև ձեռքով» հոդվածն է, որում նշվում է, թե Սանասարյանը հասել է իր հոր կողմից նախկինում կատարած հանցագործություններին, դրա համար էլ ինքը նրա դեմ փաստաթղթեր է հավաքել:

«Դա կարող է հերքել և պետք է հերքի նախկին ՊՎԾ պետը», – ասաց Սարգսյանը:

Վերջին հրապարակումը  Antifake.am կայքինն է՝ «Արտոնյալ Զարեհ Սարգսյանը. Որտե՞ղ է ճանապարհային ոստիկանությունը»,  որը վերաբերում է Սարգսյանի հորը:

Համաձայն հրապարակման՝ Սարգսյանի հայրը վարել է առանց պետհամարանիշների մեքենա: Մինչդեռ պատգամավորը պնդեց, որ այդ մեքենան իրենց չի պատկանում և այդ հրապարակումը արատավորում է իր ընտանիքի բարի համբավը:

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ