28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Դիմում եմ Վալերի Օսիպյանին և Սուրեն Պապիկյանին․ Կարեն Քոչարյան

1516179318-07

Այսուհետ ես անընդհատ գրելու եմ այս թեմայի մասին, մինչև հարցը ինչ-որ չափով լուծում չստանա: Այսօր ես դիմում եմ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՀՀ տարածքային կառավարման, էներգետիկայի և տրանսպորտի նախարար Սուրեն Պապիկյանին:

Հարգելի պարոն Պապիկյան և պարոն Օսիպյան

Վերջին տարիներին Հայաստան տարեկան մտնում է 50000-ից ավելի ավտոմեքենա: Այսինքն օբյեկտիվորեն երթևեկությունը օր-օրի ծանրաբեռնվում է: Եվ, բնական է, որ այս պայմաններում հսկողությունը պետք է ավելի ուժեղանա: Վերջին օրերի ողբերգական դեպքերը չպետք է դառնան հերթականը: Անհրաժեշտ է

  1. Վերականգնել հանրապետության ողջ ավտոպարկի ոչ ֆորմալ տեխզննության ինստիտուտը:
  2. Մարդատար ավտոտրանսպորտի բոլոր վարորդների (տաքսիներ, երթուղայիններ, ավտոբուսներ) համար սահմանել ինչպես մասնագիտական, այնպես էլ առողջական չափանիշներ:
  3. Վերանայել բոլոր մարդատար երթուղիների լիցենզիաները և արտոնագիր ստանալու համար սահմանել հատուկ չափանիշներ այդ երթուղիներում աշխատող տրանսպորտային միջոցների և վարորդների համար:
  4. Խստացնել ոստիկանական հսկողությունն՝ ինչպես բնակավայրերում, այնպես էլ մայրուղիներում:
  5. Սկսել լայնածավալ կրթական և քարոզչական աշխատանք ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտնի հետ (այսինքն ողջ ազգաբնակչության հետ) բոլոր հարթակներում՝ սկսած մանկապարտեզից և դպրոցից, վերջացրած հեռուստատեսությունով և սոցցանցերով

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ