22 Սեպտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Արժեքներ չունեցող իշխանություն: Մարդիկ մոխրացան, երևում է, այնքան կարևոր չէ, որքան սեփական PR-ը. Իրատես

35596_09_07_nikol_M

Մարդը որքան անկարևոր է դարձել։ Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած ողբերգական վթարը, որի հետևանքով մարդիկ մոխրացան, երևում է, մեր օրերում այնքան կարևոր չէ, որքան սեփական PR-ը, «փուչիկ» հաջողությունները, իրենց առօրյա գործը մեծ ձեռքբերում համարելը։ Մեր գումարների հաշվին գոյատևող հանրային հեռուստատեսության լուրերին ես հետևում, որ տեղեկանաս, թե սահմռկեցուցիչ վթարից քանի՞ մարդ է տուժել և ի վերջո, ի՞նչն է եղել վթարի պատճառը, բայց առաջիկա 10-15 րոպեն նվիրված է ԵԱՀԿ ԽՎ-ի Հայաստանի պատվիրակության անդամների ջանքերով «չափազանց կարևոր հաղթանակին»:

 Էլի թող պատվիրակների «աշխարհացունց նվաճումը» ներկայացվեր, սակայն չկա՞ առաջնային և երկրորդային լուրի կարևորության խնդիր։ Իսկ ինչ վերաբերում է պատվիրակության հաջողությանը, մի՞թե միջազգային պատվիրակությունների խնդիրը հենց այն չէ, որ կանխեն անցանկալի բանաձևերն ու ձևակերպումները։ Պատկերացրեք, որ նախորդներն էլ հենց այդ գործով էին զբաղված։

Պետք չէ իրենց առաքելությունն այնքան կարևորել ու հասցնել այն աստիճանի, որ դարի հաջողության տպավորություն ստեղծվի։ Դա է նրանց գործը, այլապես ինչո՞ւ է պետությունը նրանց պատվիրակել Հայաստանը դրսում ներկայացնել։ Ի դեպ, ինչո՞ ւ այդքան մեծ անդրադարձ չեղավ, օրինակ, այն հանգամանքին, որ ԵԽԽՎ-ում Հայաստանը ներկայացնող պատվիրակության ղեկավարը անգամ «դեմ» ու «կողմ» կոճակներն էր խառնել, շփոթել (իհարկե, շփոթմունք համարել է անձամբ Ռուբեն Ռուբինյանը)։ Շփոթվող պատվիրակն էլ ուր մնաց ճիշտ կարողանա հասկանալ Հայաստանի արտաքին քաղաքականության նրբությունները։Հայաստանում արժեք չունեն նաև ինստիտուտները։ Այլապես երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության օրը Հայաստանի վարչապետը «տուրիստական» այցերով չէր գնա Վիետնամ ու Սինգապուր։

Մինչդեռ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը անգամ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետի «սահմանադրական պարտականություն» էր համարում դահլիճում ներկա լինելը։ «Եթե որևէ մեկը վարչապետ է, ապա այդ օրն ու այդ ժամին երկրագնդի վրա որևէ այլ վայրում գտնվել չի կարող, քան այս դահլիճում»,- հայտարարում էր նա։

Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. այցերի գրաֆիկը կազմում է այնպես, որ պետության համար կարևոր օրերին երկրում չլինի։ Ենթադրենք, «սինգապուրյան հրաշքին» ծանոթանալը եղել է Փաշինյանի վաղեմի երազանքը, ամեն անգամ գետը գերան հո չի՞ բերի, իմա՝ պետության հաշվին, վարչապետի կարգավիճակով էլ ե՞րբ հնարավորություն կլինի գնալու Սինգապուր ու տեղում «շոշափելու» հրաշքը, թե իրականում ինչպես պիտի երկիրը երկիր դարձնել:

Այս եւ այլ հրապրակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ