23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետք է բարձրացվի Հայկ Սարգսյանի մանդատի հարցը․ Մարգարիտ Եսայանը՝ հայտնի տեսանյութի մասին /տեսանյութ/

«Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ ՀՀ նախագահի նստավայրում կանանց կողմից հրապարակված տեսանյութն առաջին հայացքից ինձ թվաց մոնտաժ է եւ իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

«Սակայն օրվա ընթացքում պարզ դարձավ, որ դա իրականություն է, եւ շատ ցավալի է։ Հարց է առաջանում՝ ո՞ւր է նախագահը եւ ո՞վ է անցաթուղթ տվել։ Ես հիշում եմ, որ ե՛ւ լրագրող, ե՛ւ պատգամավոր եղած ժամանակ բավականին բարդ էր նախագահական նստավայր մտնելը»։

Մարգարիտ Եսայանը շեշտեց՝ հիմա պետք է պարզել՝ ո՞ւր էր երկրի նախագահը, ո՞վ է այդ թողտվության մեղավորը, այդ անցաթուղթն ո՞վ է իջեցրել, ի՞նչ նպատակով էին այդ անձինք մտել երկրի նախագահի նստավայր. «Ես կարծում եմ՝  այստեղ երկրի անվտանգության խնդիր կա, քանի որ վաղը այդ երիտասարդին կամ այլ անձանց որոշ ուժեր կարող են օգտագործել, որպեսզի մտնեն նախագահական ահաբեկչություն կամ այլ գործողություններ իրականացնելու համար։ Կարծում եմ՝ համապատասխան մարմինները այստեղ գործ ունեն անելու»։

Եսայանը անհանգստություն հայտնեց, որ այսօրվա իշխանությունները լուրջ վտանգ են ներկայացնում երկրի անվտանգությանը իրենց ամենաթողությամբ. «Սրան պետք է հաջորդի նախագահի պարզաբանումը, քանի որ սա եւս երկրի խորհրդանիշ է»։

Մարգարիտ Եսայանը գտնում է, որ պետք է բարձրացվի այդ պատգամավորի մանդատի հարցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվել էր մի տեսանյութ, որտեղ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին ընկերակցող կանանցից մեկը ցուցադրում է, թե ինչպես են շրջում ու սելֆիներ անում նախագահական նստավայրում։

https://www.youtube.com/watch?v=w-Y5C8mm3Fw

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ