29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդ ակտիվի հետ այցելել է Աղձք, մոմ է վառել Դեղերի վանքում /տեսանյութ/

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ Աշտարակի տարածքային երիտասարդական ակտիվի հետ այցելել է Աղձք՝ հայոց Արշակունի արքաների դամբարան, /4-րդ դար, միակը Հայաստանում-հեղ./, Դեղերի վանք:

Նկատենք, հանրապետականները մինչ այս «ուխտագնացություն» էին կազմակերպել դեպի Սյունիք՝ Գարեգին Նժդեհի շիրիմին, որ գտնվում է Սպիտակավոր եկեղեցու բակում:

Արշակունիների արքայական դամբարանը խորհրդանշում է հայ ժողովրդի ռազմական ուժն ու պետականությունը:

Պատմահայր Խորենացու վկայությամբ 360-ականներին պարսից զորքերը, գրավելով Անի ամրոցը, ավարի են առնում այնտեղ պահված բոլոր արքունական գանձերը և գերեւարում հայոց արքաների ոսկորները:

Սակայն հայոց նախարարները՝ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ պարտության են մատնում պարսից զորքին եւ վերադարձնում արքաների ոսկորները: Արշակունի թագավորները վերահուղարկավորվում են Աղձք գյուղում: 

ՀՀԿ-ում նշում են, որ վերջին իրադարձություններից հետո նմանատիպ միջոցառումները լավ առիթ են՝ վերարժեւորելու իրենց ազգային-պահպանողական գաղափարախոսությունը, ինչպես նաեւ տարածքներում հանդիպելու գաղափարի նվիրյալ կուսակից երիտասարդների հետ:

66124696_414475562477003_1510643412225753088_n 65992227_561757167685443_2814129045548040192_n 66260725_1397736010383689_3805136029761929216_n 65750617_346951895998208_213279421560258560_n (1) 65870073_699694493828764_9142346181735612416_n 66244840_856816238015468_8657190197852635136_n (1) 66220497_463515451116222_6919135371179589632_n 65801728_463515577782876_5868992730318766080_n

65932239_463515587782875_1922863554273214464_n

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ