21 Հուլիսի, Կիրակի, 2019

Սաշիկի 50/50-ից սկսած՝ թավշյա միֆերի փլուզումը

35367_vahan-babayan_0605_M

Փաշինյանի կառավարության միֆոլոգիան փլուզվում է:

Եկեք վերհիշենք ամենից շատ քննարկված թեմաները, որոնց շահարկումով Փաշինյանը կտրուկ բարձրացրեց իր վարկանիշը:

Առաջին ուժեղ միֆը դա Ալեքսանդր Սարգսյանի 50/50 էր, որը այդպես էլ մնաց օդում կախված և պարզվեց, որ այդ թեման իրականության հետ որևէ կապ չունի: Մեծ միֆ էր նաև օլիգարխներին «կուլակաթափ» անելը և այդ գումարներով դեմոսին լավ ու շքեղ կյանք ապահովելը: Թերևս ուժեղ աշխատեց սպասվող ներդրումների ու տուրիստների ներհոսքի մասին միֆը, որը ևս փլուզվեց: Նաև չմոռանանք ,թե ինչ մեծ դեր խաղաց նախկին իշխանության կոռումպացված լինելու միֆը, ինչը իշխանափոխությունից հետո ևս մոռացվեց և չապացուցվեց: Դե հարկային և մաքսային բարեփոխումների,թոշակների,աշխատավարձների ու վարկերի մասով էլ չծավալվենք:

Ի դեպ հին հունական դիցաբանության մեջ եղել է ստի և կեղծիքի աստվածուհի Ապատա անունով, որը նույնիսկ Զևսի մտքին է տիրացել,սակայն վերջում հենց Զևսի կողմից էլ նա Օլիմպոսից վայր է նետվել:

Էնպես որ սպասենք թավշյա միֆերի վերջնական փլուզմանը, քանի որ սուտը երկար չի գոյատևում

 

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ