19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը կրկնապատկվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում որոշում կայացրեց Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կրկնապատկել՝ 50 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ: Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ նախագծի մշակման նպատակը Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելն է`  նրանց  ակտիվ գործունեությունն ու բարեկեցությունն ապահովելու համար:

Նշվեց, որ կառավարության որոշմամբ, Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 2015 թվականի մայիս 1-ից սահմանվել է 50 հազար դրամ:

Բանն այն է, որ 2019 թվականի պետական բյուջեով վետերանների պատվովճարների համար նախատեսվել է 238,2 մլն դրամ 397 շահառուի համար, սակայն մայիսի 1-ի  դրությամբ փաստացի պատվովճար է վճարվել 318 վետերանի։

Հաշվի առնելով վերը նշվածը ՝առաջարկվում է ավելացնել վետերանների պատվովճարի չափը և այն սահմանել 100 000 դրամ։

Նախագիծն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ