20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչ է ստացվում. Իրան կգնա Նալբանդյանը

Օգոստոսի 30-31-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը “Չմիավորված երկրների շարժման” արտաքին գործերի նախարարների խորհրդին եւ գագաթաժողովին մասնակցելու նպատակով կմեկնի Իրան: Այս մասին տեղեկացնում է ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր հրավիրված Իրան` մասնակցելու  Թեհրանում կայանալիք “Չմիավորման շարժման” գագաթաժողովին: “Ժողովուրդ” թերթը թեմայի շուրջ կատարած իր անդրադարձում նշել է, որ վերջերս “Reuters” լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ միջազգային հանրության կողմից պատժամիջոցների ենթարկվող Իրանը փորձում է բանկային գործունեություն ընդլայնել` այդ կերպ գումարներ լվանալով Հայաստանում:

“Նման հրապարակումները անհիմն չեն եւ ոչ էլ ինքնանպատակ”,-գրել է թերթը: Սա կարելի է դիտել նաեւ որպես նախազգուշացում արեւմուտքի կողմից: Եվ եթե նախագահը մեկնի, կնեղացնի արեւմուտքին, հրավերը մերժելով` խնդիրներ կստեղծի Իրանի եւ ՌԴ-ի հետ հարաբերություններում: Ստացվում է, որ 2 դեպքում էլ լավ չի ստացվի: “Ու անկախ նրանից, թե ինչ հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանն Իրանում, նրա այցն արդեն “թեմա” է”, -հավելում է թերթը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ