20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Որոշել են շուստրիություն անել աշխատավարձի հետ կապված

Մոտավոր գնահատումներով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման հետևանքով մասնավոր ընկերություններում շուրջ 45 հազար աշխատողի աշխատավարձ ֆորմալ առումով կբարձրանա: Մինչդեռ պետական ոլորտում բարձրացումը կտարածվի բյուջետային 35 հազար աշխատողների վրա: Ստացվում է, որ 24 տոկոս բարձրացումը, որի արդյունքում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձավ 68 հազար դրամ, ավելի ծանր է նստելու մասնավոր հատվածի գործատուների վրա, մինչդեռ առաջին տպավորությամբ պետք է ճիշտ հակառակը լիներ:

Իրականում տարիներ շարունակ նախկին իշխանությունը չէր գնում նվազագույն աշխատավարձի բարձրացման իրավամբ խիստ կարևոր քայլին, քանի որ նվազագույն աշխատավարձի բարձրացումն ենթադրում էր ոչ միայն նվազագույնով վարձատրվողների աշխատավարձի աճ, այլ նաև պետական համակարգի բազային աշխատավարձի բարձրացում: Ներկա պահին բազային դրույքաչափը հաշվարկված է նվազագույն աշխատավարձի 120 տոկոսի չափով և կազմում է 66 հազար դրամ:

Պետական ապարատում պաշտոնյաների` սկսած կրստեր մասնագետից վերջացրած երկրի ամենաբարձր պաշտոնյաների` նախագահ և վարչապետի աշխատավարձը, հաշվարկվում է նույն տրամբանության շրջանակում` բազային դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տվյալ պաշտոնի համար նախատեսված գործակիցը: Գործակիցները սահմանվում են պետական պոշտոնյաների վարձատրության սանդղակով և ներքևից վերև` աճման կարգով բարձրանում են` կախված պաշտոնից: Ամենաբարձր` 20 գործակից սահմանված է հանրապետության նախագահի համար, վարչապետի համար կիրառվում է 19 գործակիցը, պատգամավորների և նախարարների համար` 11 գործակից և այսպես շարունակ։

Նվազագույն աշխատավարձի բարձրացման պարագայում, եթե պահպանվեր պետական բազային աշխատավարձի ձևավորման վերոնշյալ բանաձևը, ապա բազային աշխատավարձն առնվազն պետք է դառնար 80 հազար դրամ: Իսկ դա իր հերթին կնշանակեր պետական համակարգում աշխատավարձերի համատարած բարձրացում` բյուջեի վրա ունենալով բավական կոշտ ազդեցություն:

Պատկան մարմինները սակայն շտապեցին հայտարարել, որ պետծառայողներին աշխատավարձի բարձրացում չի սպասվում, քանի որ բազային դրույքաչափի փոփոխություն նախատեսված չէ: Այսինքն` իշխանությունը որոշել է շուստրիություն անել` փոխելով բազային աշխատավարձի ձևավորման սկզբունքը: Բազային աշխատավարձը այսուհետ ուզում են հաշվարկել նվազագույն աշխատավարձի 80-120 տոկոսի միջակայքում: Այդ դեպքում կստացվի, որ ներկա բազային դրույքաչափը նորմայի սահմանում է, հետևաբար ոչ մի բարձրացման կարիք չկա:
Հայկ Դավթյան

Աղբյուրը՝ hayeli.am

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ