25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վահե Գրիգորյանն իրեն առաջադրող սուբյեկտին՝ ՀՀ նախագահին համարել է ոչ լեգիտիմ, այսինքն՝ ինքն էլ ոչ լեգիտիմ ծագմամբ պաշտոնյա է. Գևորգ Պետրոսյան

Բոլորը կարող են երազել, բայց կա նաև բարոյականության խնդիր: Այժմ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը իրեն առաջադրող սուբյեկտին՝ ՀՀ նախագահին համարել է ոչ լեգիտիմ, այսինքն՝ ինքն էլ ոչ լեգիտիմ ծագմամբ պաշտոնյա է:

Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Ոչ ոքի արգելված չէ երազել: Ես էլ կարող եմ հայտարարել՝ այսուհետ ինձ ընդունեք Գվատեմալայի կամ Վենեսուելայի նախագահ, է հետո՞։ Բա կոռեկտությո՞ւնը, բա օրինականությո՞ւնը: Վահե Գրիգորյանն առայժմ, առերևույթ, լեգիտիմ դատավոր է։ Ինչու եմ ասում ՝ առերևույթ, այսինքն՝ ձևական, իրավաբանական  նորմերի պահպանման առումով լեգիտիմ դատավոր է, բայց այստեղ կա նաև  բարոյականության խնդիր, որն ինքը անուշադրության մատնեց: Եթե մի մարդ կարող է իրեն առաջադրող սուբյեկտին անվանել ոչ լեգիտիմ, և դա ոչ թե լեզվական վրիպում է, այլ ինքը մի քանի անգամ վերահաստատել է նախկինում իր արտահայտած կարծիքը, ուրեմն ինքն էլ ոչ լեգիտիմ ծագմամբ պաշտոնյա է: Բա սրա բարոյական կողմն ո՞վ է վերլուծելու»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լեգիտիմ է՝ հակառակ ապացույց չկա, այլ հարց է, թե նա որպես նախագահ որքա՞ն բարեխղճորեն է կատարում Սահմանադրությանը հետևելու իր պարտականությունը։

«Ես անգամ ունեցել եմ առիթ ասելու, որ Հանրապետության նախագահի ակնհայտ անգործությունը հիմք ընդունելով՝ կարելի էր Սահմանադրությունը ընկալել այսպես, որ ՀՀ նախագահը հետևում է Սահմանադրության խախտմանը։ Բայց սա էլ բավարար չէ, որ ես ինձ թույլ տամ նրան անվանել ոչ լեգիտիմ: Իսկ թե որքանով է բարոյական Վահե Գրիգորյանի այդ քայլը, ես իրեն ԱԺ-ը ամբիոնից էլ եմ հարցրել, բայց նա այդ հարցին՝ թե որքանով է բարոյական, որ իրեն առաջադրող սուբյեկտին համարում է ոչ լեգիտիմ, նա չպատասխանեց։ Սահմանադրությունը համարես բռնաբարության արդյունքում ծնված երեխա, և հիմա էլ այդ երեխային սեփական մեկնաբանությունները տալով՝ փորձել բազմել ՍԴ նախագահի աթոռին, այ սա հաստատ ոչ բարոյական է»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է ՍԴ-ի այն հայտարարությանը, որ Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել Ռոբերտ Քոչարյանի գործով որոշում կայացնելուն, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ  անկողմնակալությունից ելնելով՝ նա չպետք է մասնակցի, որովհետև առիթը բաց չի թողել ՀՀ երկրորդ նախագահի մասին իր բացասական դիրքորոշումը հայտնել։ 

ՍԴ ճգնաժամի վերաբերյալ ԱԺ պատգամավորն ասաց, որ ճգնաժամ չկա՝ ՍԴ նախագահն ու անդամները, դատավորները լեգիտիմ են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ