16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Այսօր վարչապետ Փաշինյանը ի թիվս այլոց, հրամանատարիս ներկայացրել է նախագահին, որ գեներալի կոչում շնորհվի. Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բանակի օրվա կապակցությամբ հրամանատարիս ծանոթացրեցի նախագահ Արմեն Սարգսյանի հետ.

-Պարոն նախագահ, ծանոթացեք գնդապետ Շահնազարյանն է, հրամանատարս է եղել։
-Բա, որ քո հրամանատարն է, ինչի՞ է մինչև հիմա գնդապետ։
-Սպասում ենք գեներալի կոչման արժանացնենք։

Այսօր վարչապետ Փաշինյանը ի թիվս այլոց, հրամանատարիս ներկայացրել է նախագահին, որ գեներալի կոչում շնորհվի։

Իմ մասնակցությունը զրոյական է էս հարցում, բայց հրամանատարս արժանի զինվորական է, մաքրամաքուր մարդ է ու լավ ընկեր։

Պարոն գերերալ, Շնորհավորում եմ, բարով ծառայեք Հայաստանի Հանրապետությանը։

Հետախուզական դասակի հրամանատարի պաշտոնակատար, ավագ սերժանտ Սանասարյան

Սիրում եմ բոլորիդ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ