25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուռա՜, հաշմանդամներն արհամարհվեցին. 37 տարին` ընդամենը 9000 դրամ

2018թ. ապրիլյան թավշյա հեղափոխությանը մասնակցելու համար դուրս եկանք նաեւ մենք` հաշմանդամներս, չնայած չկարողանալով հենակներով կանգնած վիճակում անցկացնել ողջ գործընթացը` Մաշտոցի պողոտայում  նստելով շուռ տված աղբարկղերի վրա (դա նկատել է նաեւ պարոն Փաշինյանը), իսկ հրապարակում` շատրվանների  կողքի եզրաքարերին` հուսալով, որ հեղափոխությունից հետո, ինչ-որ չափով կբարելավվի նաեւ  հաշմանդամներիս  նյութական բարեկեցությունը: Բայց արի ու տես, հակառակ մեր տեսակետների կատարվեց անսպասելին, այսինքն` սոցնախարարության աշխատակիցները մեծարգո Մ. Թանդիլյանի ղեկավարությամբ 9500 դրամով  բարձրացրին  չգիտես ինչ անհասկանալի թոշակ, որտեղ որ հաշմանդամներն արհամարհվեցին:

Հասկանալի է, որ նրանք ղեկավարվեցին բյուջեի հնարավորություններով, բայց բյուջեի այդ  հնարավորություններով կարելի էր բարձրացնել ընդհանուր թոշակային բազիսը:

Ինչպե՞ս կարելի է հասկանալ` մեկը նստած տանը առանց հարկային դաշտ մտնելու զբաղվում է  արհեստագործությամբ, վաստակում է բավականին լավ գումար, իսկ մի ուրիշը արտագնա  աշխատանքով իրեն  ապահովում է ողջ կյանքի համար եւ առանց աշխատանքային ստաժի, ստանա 25000  դրամ, իսկ մեկը, որ շուրջ 37 տարի նվիրելէ հանրօգուտ աշխատանքի, աշխատանքում ձեռք բերելհաշմանդամության 2-րդ կարգ, ստանա ընդամենը 34000 դրամ, այսինքն` 37 տարիները գնահատվում է ընդամենը 9000 դրամով: Որտե՞ղ մնաց արդարությունը:

Չնայած մի ոմն պաշտոնյա հայտարարեց, որ ավելացված թոշակները հաշվարկվել եւ թոշակառուների մի մասին  վճարվել է  2019թ. հունվար ամսից, իսկ մյուսմասին կվճարվի մարտամսից, հաշմանդամներսմտածեցինք, որ  մեզ էլ  էվերաբերվում ուսպասեցինք մինչեւ մարտամիսն էլ եկավ, բայց որոշ նվերների տեսքով  մարտ ամիսն էլ  երջանկություն բերեց միայն կանանց, իսկ հաշմանդամներսմնացինք խաղից դուրսվիճակում:

Նոր խորհրդարանականընտրություններից եւ նոր կառավարության կազմավորումից հետո էլ հույսներս դրեցինք  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նոր նախարար Զ. Բաթոյանի վրա, որ նա գոնե կպատկերացնի  հաշմանդամների  վիճակը, որ 34000 դրամը չի բավականացնի գոնե 2 տուփ դեղորայք գնելուն  եւ նախկին  աշխատողների  սխալները  ուղղելով հարց կբարձրացնի կառավարություն, իսկ կառավարության  անդամները  այդքան անհոգի չեն գտնվի  իրենց հաշմանդամ հայրենակիցների` հատկապես իրենց  ընտրողների  նկատմամբ եւ հարցին կտան  արժանի լուծում:

Սակայն մեր սպասումները նորից ի չիք եղան, երբ նոր նախարար Զ. Բաթոյանը «Հեռանկարի» տաղավարում Արամ  Աբրահամյանի հարցին պատասխանեց, որ հաշմանդամների համար նոր փաթեթ է պատրաստվում, որ  ներկայացվի  վերադաս մարմիններին, հարցին լուծում տալու համար: Այսինքն` ժողովրդի լեզվով` դա նշանակում է «Էշ մի սատկիր, գարուն կգա կանաչը կբուսնի», բայց մենք էլ դեղորայքովապրողներ ենք, ինչի գումարը որ չունենք:

Վերջերս պարոն Փաշինյանը բարի կամքի դրսեւորում ասաց. որաշխատողին 80 հազար դրամ տալը ամոթ է, այդպիսի աշխատավարձ չպետք է լինի, իսկ 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողին պետք չէ «ցենտրալկան» վերցնել  եւ  վերացնել, դա շատ լավ է, որ հայ աշխատողը պետք է լավ վարձատրվի, լավ ապրի, հարստանա, իսկ  ինչքան  ժողովուրդը հարուստ է, այդքանով եւհարուստ է պետությունը:

Իսկ հաշմանդամների կամ թոշակառուների մասին ո՞վ պետք է մտածի, ոչինչ, «ցենտրալկան» էլ թող մնա մեզ համար, որովհետեւ մենք այլեւս պիտանի չենք այս պետությանը:

Մի խոսքով, դիմացեք հաշմանդամներ, կեցցե՜ ձեր թոշակները եւ այդպիսիք հատկացնողները: Սպասում ենք արձագանքի: 

Մի խումբհաշմանդամներիանունից, 2-րդ կարգիհաշմանդամ, «խայտառակթոշակ»առու

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ