19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գագիկ Շամշյանը` “մեղադրյալի” աթոռի՞ն

Գյումրեցի հեռուստաօպերատոր Արթուր Մելիքյանը www.shirakcentre.org կայքում հրապարակելու խնդրանքով տրամադրել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության ու խմբագրման.

“Հատուկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի եւ բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, թե Շամշյանը կախարդական թեւեր կամ էլ սեփական ինքնաթիռ ունի, որ հանրապետության մի ծայրից 5 րոպեում հասնում է մյուս ծայրը:
Գագիկ ջան կարծում եմ տեսողության հետ խնդիրներ չունես ու մութը լույսից հաստատ կտարբերես ու կհասկանաս, թե Գյումրիում օգոստոսի 8-ին ժամը 3-ին տեղի ունեցած ավտովթարը ով է առաջինը տեսախցիկով ֆիքսել եւ ով է իրականում քնած եղել` գյումրեցի լրագրողները, թե Գագիկ Շամշյանը:

Ես ինքս հեռուստաօպերատոր եմ, ամենադաժան կադրերն էլ եմ ֆիքսել ու մինչեւ առավոտ դեպքի վայրում եմ եղել ու հիմա պետք չէ հայ ազգին համոզել, որ դու վթարի մասին իմանալով ելար ու հասար Գյումրի:

Կարծում եմ քեզ համար նորություն չի լինի, եթե ասեմ, որ առավոտյան ֆիքսած կադրերը քոնը չեն, գոնե հարգիր ոստիկանության այն աշխատակիցների “հեղինակային իրավունքը, ովքեր քեզ համար են աշխատում: Ասեմ իմանաս նույն ոստիկանները Գյումրիում տեղի ունեցած ցանկացած դեպքի առիթով ինձ են “բերան ծռում” , որ պրոֆեսիոնալ կադրեր ուղարկեմ քեզ:

Ուզում ես քո գործընկեր լուսանկարիչ-ոստիկանների անուններն էլ հատ-հատ ասեմ: Էնպես, որ հերիք է գլուխդ գովես, թե Հայաստանում քո նմանը չկա, որ դու էքսպրեսս արագությամբ հասցնում ես լինել ամեն տեղ: Ու հաստատ իմացիր Գյումրիում երբեք էլ դու առաջին չես եղել:

Ուղղակի քո անիմաստ “գյումրեցի լրագրողները քնած են” հայտարարությունից հետո էլ չկարողացա լռել: Եւ այսուհետ չհամարձակվես ոստիկանների լուսա եւ տեսանկարածը քեզ վերագրես: Խնդրեմ տեսանյութը նայիր ու տես,թե քո “Գյումրի հասնելուց առաջ” ինչ վիճակ էր վթարի վայրում”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ