25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շարունակում է “մարոզել”

“Զինվոր” հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը օգոստոսի 27-ին Կենտրոն եւ Նոր-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկել է քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան:

Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մարգարիտա Խաչատրյանի փաստաբան Դավիթ Թումասյանը:  Հիշեցնենք, որ տիկին Մարգարիտան հայց էր ներկայացրել ընդդեմ “Հրապարակ” թերթի: Ըստ հայցվորի, թերթը արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը, ինչի համար պահանջում էր հերքում տպագրել:

Դատավոր Սամվել Թադեւոսյանն էլ վճռեց, որ  լրագրողը գործել է բարեխղճորեն, մասնավորապես` լսելով եւ նույն հոդվածում հրապարակելով շահագրգիռ անձի դիրքորոշումը հրապարակվող տեղեկությունների վերաբերյալ` ըստ էության հերքել է հոդվածի առաջին մասում ներկայացված տեղեկությունները։

“Զինվոր” հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը` հայտնի “Մարոզը”, պարբերաբար ստուգայցեր է կատարում ՀՀ զորամասերում։ Նա աչքի է ընկնում իր կոպիտ վարքագծով` զորամասերում թերություններ, խախտումներ հայտնաբերելիս զերծ չի մնում հայհոյանքներից։

Մեր տեղեկություններով, վերջին այցերից մեկի ժամանակ ԼՂՀ զորամասերից մեկում վիճաբանություն է սկսվել Մարգարիտա Խաչատրյանի եւ հրամանատարական կազմի միջեւ, եւ բանը հասել է նույնիսկ քաշքշոցի ու ծեծի։ Սակայն տիկին Մարգարիտան հերքեց դա. “Տենց բան չկա, բալես, ինձ գլխի վրա են ընդունել։ Ես բալա եմ տվել, ես Տանջոյի մաման եմ, ու հլը չկա տենց մարդ, որ Տանջոյի մամային ասի` քամին գա քեզի։ Ես 20 հատ մեդալ եմ ստացել, եթե ինձ քաշքշեին, ես մեդալակիր չէի ըլնի”,- ահա այսպիսի տեղեկություն էր տպագրվել թերթում:

Դավիթ Թումասյանը նշեց, որ  իրավական տեսանկյունից վճիռը հիմնավոր չէ, սուբյեկտիվ եւ այնտեղ սխալ է մեկնաբանվել օրենսդրությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ