20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Դուշանբեն պետք է դառնա նաև Դուշանբե պլյուս: Իրադրությունը ցույց տվեց, որ մենք կարող ենք սխալ ուղղությամբ գնալ. Զոհրաբ Մնացականյան

84.thumb

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում քննարկել են հարցերի բավականին լայն շրջանակ, այսօր ԱԳՆ-ում լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Արձագանքելով Մամեդյարովի՝ թուրքական գործակալությանը տված հարցազրույցին, Մնացականյանը նշեց, որ նա հարցազրույցում անդրադառնում է որոշ հարցերի, որոնք վերաբերում էին Վաշինգտոնում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։

«Ես իմ կողմից կասեմ, որ մենք քննարկել ենք հարցերի բավականին լայն շրջանակ, որոնք կառուցվում են այն ամբողջ երկխոսության վրա, որը տեղի է ունեցել մինչև վաշինգտոնյան հանդիպումը։ Առանձնահատուկ էր այն, որ հանդիպումը տեղի էր ունենում պայմաններում, երբ ունենինք լարվածության աճ մինչև հանդիպումը։ Բնականաբար, դա չէր կարող իր ազդեցությունը չունենալ, և, բնականաբար, մենք բավականին տեղ հատկացրեցինք մեր քննարկումներում այդ իրողությանը։

Քննարկեցինք անհրաժեշտ բոլոր հարցերը, որպեսզի լարվածությունը նվազեցնենք և խուսափենք լրացուցիչ զարգացումներից, որն էլ ավելի կսրի վիճակը։ Մեզ անհրաժեշտ է վերադառնալ իրավիճակին, որը մինչև լարումն էր, դա շատ մեծ նշանակություն ունի»։

Նախարարն ասաց նաև՝ ունեն մի քանի նախաձեռնություններ, որոնք առաջ են բերվել համանախագահների կողմից.

«Կարծում եմ՝ կկարողանանք հասնել իրավիճակի ու մինչև հաջորդ հանդիպումը կկարողանանք գրանցել, որ կարողանում ենք պահպանել միջավայր, որը նպաստում է խաղաղ գործընթացին»։

Նախարարը հիշեցրեց՝ Հայաստանի համար գերակա խնդիրներից մեկը խաղաղությանը նպաստող միջավայրն է։

«Դրա բաղադրիչներից մեկն այն է, որ մենք պետք է շարունակենք աշխատել էսկալացիայի ռիսկերի նվազեցման ուղղությամբ։ Ունեինք իրավիճակ, որը պահպանվում էր Դուշանբեի պայմանավորվածությունների հիման վրա, և սա մնում է գերակա խնդիր մեզ համար։

Դուշանբեն պետք է դառնա նաև Դուշանբե պլյուս, որովհետև իրադրությունը և լարվածությունն ի ցույց բերեց, որ մենք կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ։ Այդ առումով, երբ ունենք զոհեր և զինադադարի խախտումներ, բնականաբար, ընդգծվում է  այնպիսի գործառույթների կարևորությունն, ինչպիսին է զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմը», – հայտարարեց Զոհրաբ Մնացականյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ