19 Հուլիսի, Ուրբաթ, 2019

Ինչո՞ւ ենք այսքան չարացած և անհանդուրժող. Հրապարակ

1530349740-9171

Հերթական սահմռկեցուցիչ դեպքի մասին եմ կարդում՝ 62-ամյա եղբայրը ծեծել է 65-ամյա եղբորն այնքան, որ նա հաջորդ օրը մահացել է։ Իսկ նախօրեին մի կին իր 7-ամյա աղջկան էր խեղդամահ արել։ Գրեթե չկա օր, որ քրեական խրոնիկայում նման սարսափազդու սպանությունների, խոշտանգումների, դաժան հանցագործությունների նկարագրություններ չլինեն։ Այնպես, որ գողությունների, ավազակային հարձակումների, կաշառքի պատմություններն արդեն ո՛չ զարմացնում են, ո՛չ զայրացնում։ Ի՞նչ է կատարվում մեր հինգհազարամյա մշակույթ ունեցող, բարի ու հանդուրժող ազգի հետ։

Ինչո՞ւ ենք այսքան չարացած, նյարդային, անհանդուրժող։ Պատմականորեն երեխասեր ու ընտանիք պաշտող մեր ազգն այս ի՞նչ է դարձել։ Մեր չափանիշներն ու արժեհամակարգն ինչո՞ւ են այսքան անկում ապրել։ Ինչո՞ւ ենք դարձել այսքան նյութապաշտ, մեր տեսակի նկատմամբ ատելությամբ ու չարությամբ լցված, օրենքից եւ դատուդատաստանից, էլ չեմ ասում՝ Աստծո պատժից չվախեցող։ Առհասարակ, քրեածին իրավիճակ ծնող պատճառները բազում են, քաղաքակիրթ երկրներում անպայման վերլուծում են այդ պատճառներն ու փորձում նվազեցնել դրա համար հող հանդիսացող հանգամանքների սպեկտրը։

Ամենակարեւոր պատճառը, իհարկե, սոցիալական վիճակն է, որ տիրում է երկրում։ Երկրորդ տեղում, թերեւս, արդարադատությունն է եւ այդ արարքների համար համարժեք պատժի ինստիտուտը, երբ մարդը գիտի, որ վաղ թե ուշ պատժվելու է իր արարքի համար, եւ բանտում հայտնվելու հեռանկարը զսպող դեր է խաղում։ Երրորդ պատճառը, ըստ իս, երկրում տիրող բարոյահոգեբանական վիճակն է, ինչպես նաեւ՝ հանրային վերաբերմունքը։ Ես կավելացնեի նաեւ այն, թե մարդիկ իրենց երկրում ինչպիսի հեռանկար են տեսնում, եւ արդյոք հույս կա՞, որ իրենք եւ իրենց զավակները կապրեն բարեկեցիկ ու ապահով կյանքով։

 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ