16 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

ՍԴ նախագահ է Հրայր Թովմասյանը. Լուսավոր Հայաստան

image_750x_5cff7fa210391

«Պարոն Գրիգորյանը եկավ, ԱԺ-ում հայտարարեց, որ այս պահին ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները, բայց, ինչպես տեսնում եք, անցել է մի քանի օր, և նա չի ստանձնել այդ լիազորությունները։ Եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, կարծում եմ՝ նա կունենա լուրջ խնդիրներ», – հունիսի 26-ին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն էլ նշեց, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել համապատասխան իրավական ակտերով, որը վիճարկելու համար պետք է դիմել վարչական դատարան։

Նա նկատեց, որ չնայած Վահե Գրիգորյանի հայտարարությանը, տվյալ հարցում իրական փոփոխություններ չեն կատարվել:

Պատգամավորն ընդգծեց, որ մեկ մարդը չի կարող պետությունում իրավունքի աղբյուր լինել եւ որոշել, թե ինչպիսին պետք է լինեն սահմանադրական բարեփոխումները, որոնցով քաղաքացիները պետք է հետագայում ապրեն:

«Լուսավոր Հայաստանից» մեկ այլ պատգամավոր՝ Կարեն Սիմոնյանը, նշեց, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ էր ընտրվել օրենսդրական ակտերին համապատասխան, որոնք կարող են բողոքարկվել վարչականա դատարանում:

«Եթե Վահե Գրիգորյանը կարծում է, որ տվյալ ակտերը իրավաբանորեն վիճարկելի են, ապա կարող է դիմել Վարչական դատարան եւ դրանք այնտեղ վիճարկել», – պարզաբանմեց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում ընտրել էր Վահե Գրիգորյանին, որը հունիսի 20-ին երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ է գնում նախագահի լիազորություններով: Դա հասարակությունում ոչ միանշանակ արձագանք եւ կոշտ քննադատություն էր առաջացրել ընդդիմության կողմից:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ