20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Արա, այ տղա, քեզ բերել են իշխանության, որ ժողովրդի սառնարանը լցնես: Վաղը էդ Արայիկին են տանելու որպես թթու դրած վարունգ պահեն» /տեսանյութ/

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանը բավականին անկեղծ է ժողովրդի հետ. «Նա ասում ա, տղերք ես իշխանությունը բռնազավթել եմ, ինչքան սահմանադրական նորմ կա խախտել եմ, գիտեմ, որ վաղը իշխանությունը թողնեմ դատվելու եմ , դրա համար թողեք վայելեմ, չեք տեսնում՝ ժողովուրդը բան չի ասում, դուք ինչի՞ եք հարամ անում իմ իշխանությունը»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա:

Մեջբերելով օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, վերջինս հիշեցրեց դրա վերաբերյալ ԿԳ նախարար Արայիկ Հրությունյանի արտահայտած կարծիքը. «Արայիկ Հրությունյանը ասում ա՝ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի ա նախագահ ա եղել, ու մտածում ա, որ սառնարանով պետք ա դատենք ժողովրդին: Բա արա այ տղա, քեզ բերել են իշխանության, որ սառնարանը լցնես, ուրիշ բանի համար քեզ չեն բերել իշխանության: Էս տղաները էնքան են ժողովրդին ձեռք առնում, որ էլ չգիտեն իրանց ցինիզմը ոնց արտահայտեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ