25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վրաերթի է ենթարկել կնոջը եւ փախել

Օգոստոսի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, “Ֆորդ-Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Վրաստան ավտոճանապարհի 78-րդ կմ-ին դուրս գալով բանուկ մասից՝ բախվել է ճանապարհին կայանված  “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել նույն վայրում գյուղմթերքներ վաճառող, 1955 թ. ծնված  Մելինե  Ավագյանին:
Վրաերթից հետո “Ֆորդ-Տրանզիտ” -ը բախվել է մոտակա բենզալցակայանի սյանը, իսկ վարորդը տուժողին թողնելով անօգնական` դիմել է փախուստի: Մելինե  Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 23.00-ի սահմաններում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ “Ֆորդ-Տրանզիտ”-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ