26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գլենդել նա Դոնու-ից ջղաձգված մի կին մի լիստ հայհոյանք է գրել ինձ անձնական նամակով. Նաիրա Զոհրաբյան

Եւ նորից կատաղած ու հայհոյող կանանց մասին

Այսօր ստրասբուրգյան իմ խաղաղ առավոտը որոշեց հարամել Գլենդել նա Դոնու-ից ջղաձգված մի կին։ Մի լիստ հայհոյանք էր գրել ինձ անձնական նամակով, որից հասկացա մի բան, որ ես «սկի» երեւի հայ էլ չեմ, որովհետեւ շեղ աչքեր ունեմ…

Հայհոյողը Գլենդելից վերջում իր դաժան «վերդիկտը» հրապարակեց, որ ես մոնղոլ-թաթար կամ սելջուկ եմ եւ հայ ազգի անունից խոսելու իրավունք չունեմ։

Բայց մեկա՝ չհասկացա ինչի էր Գլենդել նա Դոնու-ի տիկինը գիշերվա ժամին հատկապես ինձ հիշել ու ավտոպիլոտի ռեժիմով ինքնակատաղել։

Բոլոր կատաղածներին, պալիատիվ բուժման մարդասիրական ակտից ելնելով, ասեմ՝ իզուր ավելորդ ադրենալին մի ծախսեք լատինատառ հայհոյանք գրելու վրա։ Ես անգամ հայատառը չեմ կարդում։

Եւ երկրորդ ու ամենակարեւորը՝ դուք ինձ հերթական անգամ ստիպում եք համոզվել մի բանում, ինչում ես ունեմ աքսիոմատիկ համոզմունք։ Չսիրված, անհաջողակ ու դժբախտ կանայք դաժան տեսարան են։

Ամեն դեպքում, առավոտ լուսո, չհասկացա ինչ էր ուզում իմ կատաղած սփյուռքահայ տիկինը, բացի արձանագրումից, որ իմ թաթար-սելջուկական դեմքը իրեն ափերից հանում է։

Ուրախ օր բոլորիս եւ առողջություն ափերից դուրս եկած տիկնոջը։

Պահպանեք ձեր ափերը, թե չէ մի օր դուրս կգաք ափերից ու էլ ձեզ վերադարձնել չի լինի։

Իսկ Ստրասբուրգում չքնաղ առավոտ է եւ ես գնում եմ պառլամենտ՝ աշխատելու։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ