16 Հուլիսի, Երեքշաբթի, 2019

Նոր հրաժարաան կպարտադրե՞ն. Ժողովուրդ

34881_avinyan_26_M

Օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ կառավարություն է կանչել Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին եւ զրուցել ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին:

Մեր տեղեկություններով` փոխվարչապետի մոտ խոսք է գնացել նաեւ Արտյոմ Մխոյանի հրաժարականի մասին, եւ չի բացառվում, որ նա առաջիկայում ազատման դիմում գրի:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանը հաստատեց փոխվարչապետի հետ հանդիպման փաստը եւ նշեց. «Ձեր կողմից նշված հանդիպումը կայացել է: Հանդիպման նախաձեռնողը եղել եմ ես: Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ ծառայության հետ կապված ծրագրեր եւ խնդրել ֆինանսական միջոցների հատկացում», – նշեց նա՝ հավելելով, սակայն, թե հանդիպման ժամանակ հրաժարականի մասին խոսք չի եղել:

Այս եւ այլ հրապրակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ